Միրզոյանը՝ «Զվարթնոց»-ից ռուս սահմանապահների դուրսբերման մասին
ՀՀ–ն ի զորու է «Զվարթնոց» օդանավակայանում միայնակ իրականացնել սահմանապահ ծառայություն։ Այս մասին հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Կիպրոսի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կոնստանտինոս Կոմբոսի հետ համատեղ ասուլիսում։
«Ռուսական կողմը տեղեկացվել է հայկական կողմի նախաձեռնության մասին, և մենք շնորհակալություն ենք հայտնել աջակցության համար»,–ասաց նա։
Միրզոյանը հավելեց, որ ծանուցումն արվել է համապատասխան ծառայությունների միջոցով։
Նրա խոսքով` ի սկզբանե ՌԴ սահմանապահների ներկայությունը բազմաթիվ վայրերում, այդ թվում «Զվարթնոց» օդանավակայանում, նախատեսված է եղել որպես օգնություն նորանկախ ՀՀ–ին և նախատեսված էր իրականացնել այնքան ժամանակ, որքան Հայաստանը դրա կարիքը կունենա։
Ըստ Միզոյանի՝ հայկական կողմի ծանուցումը ռուսական կողմին բավարար կլինի, և հարցն այդքանով կլուծվի։ Նա նշեց, որ հայտարարությունը եղել է միայն «Զվարթնոց» օդանավակայանի մասով։
Նմանատիպ հոդվածներ
Զելենսկին իր հետ պետք է Հայաստան բերեր Ադրբեջանում պահվող հայ գերիների․ Инфотека24
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին չէր պատրաստվում պարզապես պաշտոնական այց կատարել Հայաստան։ Այս մասին գրում է Инфоте...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Արցախում քանդում են ոչ միայն գերեզմանոցները, այլև այդ գերեզմանոցների մասին ցանկացած վկայություն
Արցախի Հանրապետության «Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայությունն» ահազանգում է, որ թշնամի Ադրբեջանը քանդում...
Զախարովան՝ Բաքվից իրեն նվիրած 44-օրյայում «Ադրբեջանի հաղթանակի խորհրդանշի» առաջացած իրարանցման մասին
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան սադրանք է անվանել սոցիալական ցանցերում Խարա-Բյուլբյուլի ծաղկի տեսքով բրո...
Հայաստանը կարող է դառնալ Արևմուտքի նոր զnհը` ինչպես Ուկրաինան․ Զախարովա
Ուկրաինային գայթակղելով գցեցին Արևմուտքի ցանցը, հրաշալի խոստումներ տվեցին, ամեն ինչ լավագույն լույսի ներքո ներկայացրին,...