Զախարովան՝ Բաքվից իրեն նվիրած 44-օրյայում «Ադրբեջանի հաղթանակի խորհրդանշի» առաջացած իրարանցման մասին
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան սադրանք է անվանել սոցիալական ցանցերում Խարա-Բյուլբյուլի ծաղկի տեսքով բրոշը, որը հայտնի է նաև որպես «ղարաբաղյան երկրորդ պատերազմում Ադրբեջանի հաղթանակի խորհրդանիշ», Երիտասարդության համաշխարհային փառատոնի շրջանակներում Բաքվից ժամանած պատվիրակության կողմից իրեն նվեր մատուցելու մասին տեղեկատվության տարածումը: Տեղեկությունը փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Դիվանագետը ՏԱՍՍ-ի համապատասխան հարցին ի պատասխան ասել է. «սա հերթական ինչ-որ ուռճացված պատմությունն է մի պարզ պատճառով, որ նրանք, ովքեր չեն եկել փառատոնին, ովքեր այստեղ չեն, չգիտեն, որ փառատոնի բոլոր մասնակիցներն իրենց հետ ինչ-որ նվերներ են բերել»:
«Պետք չէ սադրանքների տրվել», - ասել է նա փառատոնի շրջանակներում կայացած ճեպազրույցում՝ մեկնաբանելով այս նվերի հետ կապված իրարանցումը սոցցանցերում:
Դիվանագետի խոսքով՝ պաղեստինցիներն իրենց նվերները բերել են «Պաղեստին» գրությամբ, արգենտինացիները նրան նվիրել են իրենց կրծքանշանները, չինացի ներկայացուցիչները՝ պանդաներով իրենց խորհրդանիշները:
«Եկատերինբուրգից ինձ զինանշանով սիրտ տվեցին, որի ներսում հայելի կա, բելգորոդցիները իրենց տարածաշրջանի զինանշանով կրծքանշան տվեցին շարունակեց նա։ Դա ամենևին չի նշանակում, որ այս ամենը պետք է քաղաքականացնել, մարդիկ խոսում են այն մասին, թե ինչն է իրենց համար կարևոր։ Ինչ-որ բան կիսում եմ, ինչ-որ բանի մասին առաջին անգամ եմ իմանում, ինչ-որ բանի հետ կարող եմ չհամաձայնել։ Բացարձակապես նորմալ է, երբ մարդիկ տալիս են իրենց համար կարևոր խորհրդանիշներ», -ասել է նա։
Զախարովան նշել է, որ փառատոնից իր հետ կբերի կրծքանշանների, բրոշյուրների, բանալիների շղթաների, մագնիսների մի ամբողջ տուփ, ինչպես նաեւ խոստացել է, որ իր ստացած նվերների ֆոտոպատմություն կանի: Դիվանագետը նաև հավելել է, որ իրեն շատ է դուր եկել Եկատերինբուրգի բնակիչների նվերը։
Նմանատիպ հոդվածներ
Զելենսկին իր հետ պետք է Հայաստան բերեր Ադրբեջանում պահվող հայ գերիների․ Инфотека24
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին չէր պատրաստվում պարզապես պաշտոնական այց կատարել Հայաստան։ Այս մասին գրում է Инфоте...
Միրզոյանը՝ «Զվարթնոց»-ից ռուս սահմանապահների դուրսբերման մասին
ՀՀ–ն ի զորու է «Զվարթնոց» օդանավակայանում միայնակ իրականացնել սահմանապահ ծառայություն։ Այս մասին հայտարարեց ՀՀ արտաքին գ...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Արցախում քանդում են ոչ միայն գերեզմանոցները, այլև այդ գերեզմանոցների մասին ցանկացած վկայություն
Արցախի Հանրապետության «Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայությունն» ահազանգում է, որ թշնամի Ադրբեջանը քանդում...
Պեսկովը՝ «Զվարթնոցից» ռուս սահմանապահներին դուրս բերելու Երևանի որոշման մասին
ՌԴ-ին հայտնի չէ Երևանի «Զվարթնոց» օդանավակայանից ռուս սահմանապահներին դուրս բերելու վերաբերյալ որևէ որոշում, աշխատանքներ...