Նոր Նորքի թաղապետարանի պատուհաններին կրակոցներ արձակողը հայտնի փաստաբանի որդի է. մանրամասներ

SHAMSHYAN.com-ը փետրվարի 20-ին ֆոտոռեպորտաժ, տեսանյութ էր հրապարակել կրակոցների փաստով․ կրակոցներ էին արձակել Նոր Նորքի թաղապետարանի ուղղությամբ՝ վնասելով պատուհանները։


Նշվում է, որ ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախուզության անչափահասների գործերով բաժանմունքների ծառայողների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ նշված արարքը կատարելու համար ոստիկանները հայտնաբերել են կասկածյալին, ում տեղափոխել են Ոստիկանության Նոր Նորքի բաժին։


Կայքի տեղեկություններով՝ ոստիկանություն տեղափոխվածը ՀՀ փաստաբանների պալատի փաստաբանի տղա է։


Պարզվել է նաև, որ նա ոչ միայն կրակոցներ է արձակել թաղապետարանի պատուհանների, այլ նաև թաղապետարանի հերևանությամբ գտնվող երաժշտական դպրոցի պատուհանների ուղղությամբ։


Նախաքննության շահերից ելնելով՝ այս պահին փաստաբանի և նրա՝ կրակոցներ արձակած որդու տվյալները չենք հրապարակում։


Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։