Կառավարության շենքի մոտ ինքնահրկիզման փորձ կատարած տղամարդու ինքնությունն արդեն պարզվել է
Կառավարության շենքի մոտ ինքնահրկիզման փորձ կատարած տղամարդու ինքնությունն արդեն պարզվել է, նա գտնվում է ոստիկանության բաժնում: Այս մասին Auroranews-ին հայտնել Է ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը։
«Նախապատրաստվում են նյութեր, դրանք կփոխանցվեն նախաքննական մարմնին», - ասաց նա՝ այլ մանրամասներ չհայտնելով:
Ինքնահրկիզման կադրերում երևում է, որ ինքնահրկիզման փորձ կատարող տղամարդու ձեռքի հեղուկ զանգվածը լցվել է նաև ոստիկաններից մեկի վրա։ Սարգսյանը նշեց, որ ոստիկանը չի տուժել, նրա հետ ամեն ինչ կարգին է։
Տեսակադրերում երեւում է նույն ոստիկանը՝ ծխախոտով։ Սարգսյանը խոստովանց, որ տհաճ տեսարան է։
«Տհաճ տեսարան է, բայց հենց նա է վնասազերծել քաղաքացուն»,- եզրափակեցին գերատեսչությունից:
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ ՊՆ-ն՝ Ճամբարակի զորամասում հնարավոր պատերազմի մասին հայտարարելու լուրերի վերբերյալ
ՀՀ Պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել։ ««Oragir.news» լրատվական կայքում տեղ գտած «Ճամբարակի զորամաս...
Մերձմոսկվայում Հայաստանի քաղաքացիներից կազմված հանցավոր խումբ է ձերբակալվել
ԱԴԾ-ի աշխատակիցները Չեխովում ձերբակալել են Հայաստանի քաղաքացիներից կազմված հանցավոր խմբի անդամների, որոնք կազմակերպել էի...
Հայտնի են ՀՀ–ում պահեստազորայինների վարժական հավաքների օրերը
2024 թ. ապրիլի 15–ից մինչև հուլիսի 15–ը ՀՀ–ում կանցկացվեն պահեստազորի առաջին խմբի առաջին և երկրորդ կարգերում հաշվառված շ...
Որ դեպքում զոհված զինծառայողների ընտանիքները փոխնակ մոր ծառայությունից կարող են օգտվել 2-րդ անգամ․ նախագիծ
Կառավարությունն իր այսօրվա նիստում ընդլայնեց զոհված զինծառայողների ընտանիքների համար դոնորական ձվաբջջի ձեռքբերման և փոխն...