Հույս կա, որ Երևանը դա հաշվի կառնի արտաքին քաղաքականություն կառուցելիս․ հայտարարել են Կրեմլից
Հայաստանը շահում է ԵԱՏՄ անդամակցությունից, և հույս կա, որ Երևանը դա հաշվի կառնի արտաքին քաղաքականություն կառուցելիս։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Տեղեկությունը փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
Պեսկովը ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ Ռուսաստանի և Հայաստանի համագործակցությունը բացարձակապես փոխշահավետ է: Նա նաև ասել է, որ «հետխորհրդային տարածքում Հայաստանն առավել դինամիկ է զարգանում. նրա ՀՆԱ-ի աճը անցած տարվա ընթացքում գերազանցել է 15 տոկոսը»:
«Դա մասամբ պայմանավորված է մեր երկրի հետ շատ սերտ փոխշահավետ համագործակցությամբ և ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությունից, դա միանշանակ է։ Դա ցույց են տալիս թվերը։ Աճում է ապրանքաշրջանառությունը, աճում է օգուտը, տրանսպորտային ծառայությունները, պարզապես ծառայությունները, ֆինանսական հատվածը։ Հայաստանը շահում է դրանից, այսինքն՝ շահում է հայ ժողովուրդը»,- ասել Է Պեսկովը։
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարը վստահություն է հայտնել, որ «այդ ամենը հաշվի կառնի Հայաստանի ղեկավարությունը արտաքին քաղաքականության վերաբերյալ իր որոշումներն ընդունելիս»:
«Դա, իհարկե, ինքնիշխան որոշում է։ Մենք դեմ ենք, որ ինչ-որ մեկին ինչ-որ բան թելադրենք։ Մենք կողմ ենք միասին գումար վաստակելուն, միասին ավելի երջանիկ ու հարուստ դառնալուն։ Եվ մենք վստահ ենք, որ մեր բարեկամ հայերը նույնպես դա հասկանում են», - ընդգծել է նա։
Նմանատիպ հոդվածներ
Զելենսկին իր հետ պետք է Հայաստան բերեր Ադրբեջանում պահվող հայ գերիների․ Инфотека24
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին չէր պատրաստվում պարզապես պաշտոնական այց կատարել Հայաստան։ Այս մասին գրում է И...
Միրզոյանը՝ «Զվարթնոց»-ից ռուս սահմանապահների դուրսբերման մասին
ՀՀ–ն ի զորու է «Զվարթնոց» օդանավակայանում միայնակ իրականացնել սահմանապահ ծառայություն։ Այս մասին հայտարարեց ՀՀ արտաքին գ...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Արցախում քանդում են ոչ միայն գերեզմանոցները, այլև այդ գերեզմանոցների մասին ցանկացած վկայություն
Արցախի Հանրապետության «Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայությունն» ահազանգում է, որ թշնամի Ադրբեջանը քանդում...
Զախարովան՝ Բաքվից իրեն նվիրած 44-օրյայում «Ադրբեջանի հաղթանակի խորհրդանշի» առաջացած իրարանցման մասին
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան սադրանք է անվանել սոցիալական ցանցերում Խարա-Բյուլբյուլի ծաղկի տեսքով բրո...