ԱԽ քարտուղարը՝ Սյունիքի մարզից ռուս սահմանապահների դուրսբերման մասին
Հայաստանը քննարկում է տարբեր հարցեր եւ մենք շարունակելու ենք գոյություն ունեցող բոլոր ուղղությունները եւ հարցերը քննարկել. բոլոր հարցերը մեր սեղանին են: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք Հայաստանի օրակարգում է ԵՄ անդամակցության թեկնածու դառնալու խնդիրը:
«Մեզ փորձում են դեպի Արևմուտք գնալու, Արևմուտքին աջակցելու առնվազն մեղադրանքներ ներկայացնել: Արևմուտքին ամենաուժեղացնող գործոնն Ուկրաինայի պատերազմն է։ Ուկրաինայի պատերազմի արդյունքում ՆԱՏՕ-ն ընդլայնվել է, առնվազն Ֆինլանդիան ու Շվեդիան մտել են, ԵՄ-ն Ուկրաինայի պատերազմից հետո միահամուռ է։ ԱՄՆ ռազմական արդյունաբերությունը զարգանում է, շատ ինտենսիվ, նաև՝ այդ պատերազմի պատճառով։ ՆԱՏՕ-ն ամենաուժեղն է։ Հիմա կարող ենք հարց տալ՝ էդ մե՞նք ենք արևմուտքին ուժեղացնում, թե էն մարդիկ, որ որոշել են այդ պատերազմն իրականացնել ու պատերազմի արդյունքում Արևմուտքը շատ ուժեղացել է։ Պետք է արևմտամետներ փնտրել ուրիշ տեղ, Հայաստանից դուրս»,-ասել է Գրիգորյանը
Նա նաև նշել է, որ Սյունիքի մարզից ռուս սահմանապահների դուրսբերման հարցը չի քննարկվում:
Անդրադառնալով Ներքին Հանդի դեպքերին` Գրիգորյանը կրկին պնդեց, որ ԵՄ դիտորդներին ռուս սահմանապահները թույլ չեն տվել մուտք գործել տարածք։
Նմանատիպ հոդվածներ
Զելենսկին իր հետ պետք է Հայաստան բերեր Ադրբեջանում պահվող հայ գերիների․ Инфотека24
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին չէր պատրաստվում պարզապես պաշտոնական այց կատարել Հայաստան։ Այս մասին գրում է Инфоте...
Միրզոյանը՝ «Զվարթնոց»-ից ռուս սահմանապահների դուրսբերման մասին
ՀՀ–ն ի զորու է «Զվարթնոց» օդանավակայանում միայնակ իրականացնել սահմանապահ ծառայություն։ Այս մասին հայտարարեց ՀՀ արտաքին գ...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Արցախում քանդում են ոչ միայն գերեզմանոցները, այլև այդ գերեզմանոցների մասին ցանկացած վկայություն
Արցախի Հանրապետության «Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայությունն» ահազանգում է, որ թշնամի Ադրբեջանը քանդում...
Զախարովան՝ Բաքվից իրեն նվիրած 44-օրյայում «Ադրբեջանի հաղթանակի խորհրդանշի» առաջացած իրարանցման մասին
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան սադրանք է անվանել սոցիալական ցանցերում Խարա-Բյուլբյուլի ծաղկի տեսքով բրո...