Ավելի քան 40 երկիր Ռուսաստանից պահանջել է Նավալնիի մահվան անկախ քննություն
43 երկիր Ռուսաստանից պահանջել է անկախ միջազգային հետաքննություն անցկացնել քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնիի մահվան կապակցությամբ։ Այս մասին հայտնում է Agence France-Presse-ը։
Այս պետությունների անունից պահանջը ներկայացրել է ՄԱԿ-ում ԵՄ մշտական ներկայացուցիչ Լոտտե Կնուդսենը։ «Նավալնիի անսպասելի և ցնցող մահը Ռուսաստանում համակարգված ռեպրեսիաների աճի ևս մեկ նշան էր», - ասել է նա:
Ռուսաստանը պետք է թույլատրի անկախ և թափանցիկ միջազգային հետաքննություն անցկացնել նրա հանկարծակի մահվան հանգամանքների վերաբերյալ։
Կնուդսենը նաև կոչ է արել Ռուսաստանին ազատ արձակել քաղբանտարկյալներին և «ապահով միջավայր ստեղծել քաղաքական ընդդիմության համար»։
Այս հայտարարությունը ստորագրած երկրների թվում են Եվրամիության երկրները, ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, Ավստրալիան, Նոր Զելանդիան, Ուկրաինան։
Նմանատիպ հոդվածներ
Արարատ Միրզոյանն ու Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց են ունեցել
Ռուսական կողմի նախաձեռնությամբ մարտի 5-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Ռո...
ՊՆ ղեկավար Սուրեն Պապիկյանն ու Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին հանդիպել են
ԻԻՀ կատարած պաշտոնական այցի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպել է ԻԻՀ նախագահ Էբրահիմ Ռայիսիի...
Թուրքիան և ԱՄՆ-ն նախատեսում են միասին աշխատել Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ
Թուրքիան և ԱՄՆ-ն պարտավորվել են համատեղ աշխատել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի հասնելու ուղղությամբ...
Ադրբեջանական ԶԼՄ-ին Արայիկ Հարությունյանի հարցազրույցը կարող է խնդիրներ առաջացնել Հայաստանի համար. «Հրապարակ»
Բաքվի բանտում գտնվող Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի՝ ադրբեջանական ԶԼՄ-ին տված հարցազրույցը լուրջ անհանգստություն է...