Թուրքիան և ԱՄՆ-ն նախատեսում են միասին աշխատել Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ
Թուրքիան և ԱՄՆ-ն պարտավորվել են համատեղ աշխատել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի հասնելու ուղղությամբ։ Այս մասին հայտնում է РИА Новости–ն: Նշվում է, որ համապատասխան հայտարարությունը հրապարակվել է Թուրքիայի ԱԳՆ-ի պաշտոնական կայքում:
«Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը պարտավորվել են համատեղ աշխատել Ադրբեջանի ու Հայաստանի միջև հավասարակշռված և կայուն խաղաղության համաձայնագրի ուղղությամբ և համաձայնել են, որ նման համաձայնագիրը կնպաստի տարածաշրջանային կայունությանը, համագործակցությանը և բարգավաճմանը», - նշվում է Թուրքիա-ԱՄՆ ռազմավարական մեխանիզմի յոթերորդ նիստի կապակցությամբ տարածված հայտարարության մեջ
Հիշեցնենք` 2022 թվականին Երևանն ու Բաքուն Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Եվրամիության միջնորդությամբ սկսեցին խաղաղության պայմանագրի շուրջ քննարկումները։ 2023 թվականի մայիսի վերջին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Երևանը պատրաստ է ճանաչել Ադրբեջանի ինքնիշխանությունը խորհրդային սահմաններում, այսինքն՝ Լեռնային Ղարաբաղի հետ միասին։
Նմանատիպ հոդվածներ
ՊՆ ղեկավար Սուրեն Պապիկյանն ու Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին հանդիպել են
ԻԻՀ կատարած պաշտոնական այցի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպել է ԻԻՀ նախագահ Էբրահիմ Ռայիսիի...
Ադրբեջանական ԶԼՄ-ին Արայիկ Հարությունյանի հարցազրույցը կարող է խնդիրներ առաջացնել Հայաստանի համար. «Հրապարակ»
Բաքվի բանտում գտնվող Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի՝ ադրբեջանական ԶԼՄ-ին տված հարցազրույցը լուրջ անհանգստություն է...
ԵՄ-ն պետք է պատրաստ լինի պատժամիջոցների ռեժիմ սահմանել նրանց նկատմամբ, որոնք սպառնում են Հայաստանի ինքնիշխանությանը. բանաձև
Եվրախորհրդարանի բանաձևն դատապարտում է ադրբեջանական ռազմական ուժերի ներխուժումը Հայաստանի միջազգայնորեն ճանաչված տարածք։...
Եվրախորհրդարանն ընդունել է ԵՄ-ին Հայաստանի անդամակցության թեկնածության հնարավորությունը դիտարկող բանաձևը
Եվրախորհրդարանն ընդունեց ԵՄ-ին անդամակցելու Հայաստանի թեկնածության հնարավորությունը դիտարկել առաջարկող բանաձևը, որին կող...