Հանրաքվե՝ Շվեյցարիայում. բնակիչները կողմ են քվեարկել 13-րդ թոշակի վճարմանը
Շվեյցարիայի բնակիչները կողմ են քվեարկել 13-րդ թոշակի վճարմանը։ Դրա համար տարեկան կպահանջվի ավելի քան 4 միլիարդ ֆրանկ (մոտ 4,52 միլիարդ դոլար):
Հանրաքվեի նախաձեռնողները մանրամասն չեն նկարագրել այդ միջոցները գտնելու մեխանիզմը։ Հավանական է, որ անհրաժեշտ գումարը կհավաքվի աշխատող շվեյցարացիների կենսաթոշակային վճարների ավելացման կամ ԱԱՀ-ի ավելացման հաշվին:
Շվեյցարիայի կառավարությունը նոր վճարումների մասին որոշում կներկայացնի մինչև 2024 թվականի վերջ։
Այսօր Շվեյցարիայում հանրաքվե անցկացվեց 13-րդ կենսաթոշակի վերաբերյալ՝ 13-րդ աշխատավարձի նմանությամբ։ Միջոցառումը պետք է նպաստի թոշակառուների աղքատության դեմ պայքարին։ Այժմ հիմնական վճարը կազմում է 2450 շվեյցարական ֆրանկ, սակայն իշխանությունները չգիտեն, թե որտեղից ստանալ լրացուցիչ ծախսերի գումարը։ Նրանք կոչ են անում դեմ քվեարկել առաջարկվող փոփոխությանը, գրում է Tagesschau-ն։
Աղքատության պաշտոնական վիճակագրության համաձայն՝ շվեյցարացի թոշակառուների 15%-ն ապրում է աղքատության շեմից ցածր:
Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Թբիլիսիի կենտրոնում գտնվող ևս մեկ եկեղեցի՝ Սուրբ Մինասը, անմխիթար վիճակում է
Մայրաքաղաքի կենտրոնում՝ Հավլաբար թաղամասում գտնվող ևս մեկ եկեղեցի, անմխիթար վիճակում է, չնայած այն հանգամանքին, որ 2007...
Այսօրվա կրակոցներն ուղիղ գծով 2,16 կմ Հայաստանի խորք ներխուժած վայրից է․ Թաթոյան
Ադրբեջանական զինծառայողները 24.02.2024թ. Գեղարքունիքի Վերին Շորժա և Ներքին Շորժա գյուղերի հարևանությամբ կրակել են Հայաստ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ադրբեջանցիները քանդել են Արցախի ԱԺ շենքը
Հրապարակվել են կադրեր, որոնցում երևում է ադրբեջանցիների կողմից վանդալիզմի ենթարկված Արցախի ԱԺ շենքը: Ինչպես գրում է...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ներքին Հանդը 3 կողմից շրջափակված է ադրբեջանական 25 անօրինական զինված դիրքով, որոնցից 15-ը Հայաստանի տարածքում են. Թաթոյան
Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամը ներկայացրել է ադրբեջանական հանցանքները Ներքին Հանդում, այդ թվում` ա...