Ֆրանսիան փորձում են խաթարել ադրբեջանա-հայկական բանակցությունները. Մևլութ Չավուշօղլու
ՆԱՏՕ-ում թուրքական պատվիրակության ղեկավար, Թուրքիայի նախկին արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն պատասխանելով APA-ի թղթակցի հարցին, որը վերաբերել է Հայաստան-Ադրբեջան հարաբերություններին ասել է, որ Եվրոպական որոշ երկրներ, հանձինս Ֆրանսիայի, փորձում են խաթարել ադրբեջանա-հայկական բանակցությունները։
Ըստ Չավուշօղլուի՝ Ադրբեջանը անկեղծություն է ցուցաբերել խաղաղության հասնելու հարցում։ Նրա խոսքով՝ Հայաստանն էլ մոտ կլինի Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրմանը, եթե «արտաքին ճնշում չլինի»։ «Թուրքիան շարունակում է կարգավորման գործընթացը՝ համաձայնեցնելով Ադրբեջանի հետ: Ադրբեջանի և Հայաստանի միջև յուրաքանչյուր դրական քայլ իր դրական ազդեցությունն է ունենալու Թուրքիայի և Հայաստանի միջև գործընթացում», - ասել է թուրք դիվանագետը՝ շարունակելով․ - «Տարածաշրջանում, իհարկե, կարևոր է նաև Վրաստանը։ Բայց այս գործընթացները կարևոր են ոչ միայն տարածաշրջանի համար։ Միջին միջանցքի արդիականացումը, էներգետիկ հաղորդակցության կարողությունների ավելացումը կենսական նշանակություն ունեն Եվրոպայի և Ասիայի համար»։
Նմանատիպ հոդվածներ
Լավրովը՝ «Զվարթնոցում» ՌԴ սահմանապահների ներկայության հարցի մասին
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը լրագրողների հետ զրույցում ասել է, որ Ադրբեջանը, Ռուսաստանի Դաշնության հետ շփումներում,...
Թուրքիան և Հայաստանը բանակցություններ կանցկացնեն
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գծով Թուրքիայի բանագնաց Սերդար Քըլըչը ՌԻԱ Նովոստիի հարցին ի պատաս...
ՀՀ ԱԳՆ-ն Զելենսկիի՝ Հայաստան հնարավոր այցի մասին
Նախատեսվում է արդյո՞ք Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի այցը Հայաստան: Հանրապետության արտաքին գործերի նախարարու...
Ռուսաստանը վստահելի կամ բարեխիղճ դաշնակից կամ գործընկեր չէ. ԱՄՆ-ն՝ Երևանի ձեռնարկած քայլերի մասին
ԱՄՆ պետքարտուղարությունը պատասխանել է «Ամերիկայի ձայնի» հայկական ծառայության հարցմանը՝ ՀԱՊԿ-ում Հայաստանի անդամակցության...