Բայրամովը՝ Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների մասին
Անթալիայում տեղի ունեցած դիվանագիտական ֆորումի շրջանակներում Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամով խոսելով Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններից ասել է, որ դրական դինամիկա է նկատվում։
«Այս գործընթացում կարևոր են անձնական հանդիպումները։ Վերջին շրջանում կարելի է դրական դինամիկա արձանագրել այդ ուղղությամբ։ Նախ կցանկանայի նշել Մյունխենի անվտանգության համաժողովում Ադրբեջանի նախագահի և Հայաստանի վարչապետի հանդիպումը, որը նախաձեռնել էր Գերմանիայի կանցլերը։ Ընդհանուր առմամբ, այս հանդիպումը դրական ենք գնահատում։ Եվ այդ հանդիպումից հետո որոշում է կայացվել արտգործնախարարների հանդիպում անցկացնելու մասին»:
Բայրամովն ընդգծել է, որ խաղաղության պայմանագիրը պետք է լինի մշտական, որպեսզի հետագայում լրացուցիչ խնդիրներ չստեղծի։ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության հաստատման գործընթացի վերաբերյալ պատվիրակությունների հանդիպումները կարևոր նշանակություն ունեն՝ ընդգծելով, որ վերջին 7 ամսվա ընթացքում խաղաղության համաձայնագրի շուրջ նման կազմով բանակցություններ չէին ընթացել:
Հիշեցնենք, որ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների միջև բանակցությունները Բեռլինում մեկնարկել էին փետրվարի 28-ին և շարունակվել փետրվարի 29-ին։
Նմանատիպ հոդվածներ
Լավրովը՝ «Զվարթնոցում» ՌԴ սահմանապահների ներկայության հարցի մասին
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը լրագրողների հետ զրույցում ասել է, որ Ադրբեջանը, Ռուսաստանի Դաշնության հետ շփումներում, հաստ...
Թուրքիան և Հայաստանը բանակցություններ կանցկացնեն
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գծով Թուրքիայի բանագնաց Սերդար Քըլըչը ՌԻԱ Նովոստիի հարցին ի պատասխան, ասել...
ՀՀ ԱԳՆ-ն Զելենսկիի՝ Հայաստան հնարավոր այցի մասին
Նախատեսվում է արդյո՞ք Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի այցը Հայաստան: Հանրապետության արտաքին գործերի նախարարություն...
Ռուսաստանը վստահելի կամ բարեխիղճ դաշնակից կամ գործընկեր չէ. ԱՄՆ-ն՝ Երևանի ձեռնարկած քայլերի մասին
ԱՄՆ պետքարտուղարությունը պատասխանել է «Ամերիկայի ձայնի» հայկական ծառայության հարցմանը՝ ՀԱՊԿ-ում Հայաստանի անդամակցության...