Ավելի քան 600 միլիոն դրամ՝ 2 ամսվա ընթացքում Կենտրոնի կարմիր գծերում կայանելու համար

Հունվարի 1-ից Երևանի կենտրոնում կայանման վճարը թանկացել է: Կարմիր գծերի Ա և Բ գոտիներում կայանելու համար հունվար-փետրվարին վարորդները վճարել են ընդհանուր 803 մլն դրամ, գրում է 1Lurer.am–ը:


«Այս թիվը ներառում է մեկ ժամից մինչև մեկ տարվա համար արված վճարները: Միայն տարեկան փաթեթներով համայնքային բյուջե մուտք է եղել 693 մլն դրամից ավելի գումար:


Քաղաքապետարանը փոփոխության գլխավոր նպատակը համարում է կենտրոնի բեռնաթափումը:


Պատասխանատուները պնդում են, որ թանկացումից հետո կայանատեղիներում ազատ տեղեր սկսել են ավելի հաճախ հանդիպել, մինչդեռ վարորդների շահերով զբաղվող կազմակերպություններից շատերի խոսքով՝ բեռնաթափման այս տարբերակը չի արդարացրել իրեն»,– գրում  է կայքը: