Հայաստանը պատրաստ է խաղաղություն կնքել Ադրբեջանի հետ. Կոստանյան

Հայաստանը պատրաստ է խաղաղություն կնքել Ադրբեջանի հետ, եթե վերջինիս կողմից քաղաքական կամք լինի: Այս մասին Reuters-ին ասել է Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Վահան Կոստանյանը: 


«Սա քաղաքական կամք է՝ քաղաքական կամքի և առաջնորդության խնդիր: Հայկական կողմից մենք դա ունենք և բազմիցս դրսևորել ենք մեր քաղաքական կամքը: Եթե ադրբեջանական կողմն իսկապես հետաքրքրված է խաղաղությամբ, մեզ պարզապես կմնա ղեկավարների կողմից համաձայնեցված սկզբունքները դնել թղթի վրա և ստորագրել»,- ասել է փոխնախարարը:


Անդրադառնալով մյուս հարևանի՝ Թուրիայի հետ հարաբերություններին, փոխնախարարը նշել է, որ Հայաստանը ձգտում է ամբողջական կարգավորման:


«Հայաստան-Թուրքիա, թույլ տվեք ևս մեկ անգամ ասել, որ սահմանը բացելով և դիվանագիտական հարաբերություններ հաստատելով մենք ցանկանում ենք հասնել հարաբերությունների լիարժեք կարգավորման, որը չկա արդեն 30 տարի»,- ասել է փոխնախարարը։





Քաղաքականություն

Պատահարներ