ՌԴ-ին պաշտոնապես տեղեկացրել ենք․ Գրիգորյանը՝ «Զվարթնոց»-ում միայն հայ սահմանապահներ մնալու մասին
Երևանը Մոսկվային պաշտոնապես տեղեկացրել է, որ «Զվարթնոց»-ում պիտի միայն ՀՀ սահմանապահներ լինեն: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:
«Հայաստանի դիրքորոշումը այն է, որ Հայաստանի սահմանապահ զորքերը պետք է ամբողջությամբ իրականացնեն ծառայություն «Զվարթնոց» օդանավակայանում»,- ասել է նա և հավելել․ «Անկախության շրջանում Հայաստանը տարբեր ուղղություններով կարողություններ է ձեռք բերում, և այս պահին Հայաստանը ամբողջական կարողություն ունի օդանավակայանում ամբողջությամբ վերահսկողություն իրականացնելու համար։ Հայաստանը իր հստակ դիրքորոշման մասին պաշտոնական նամակով տեղյակ է պահել Ռուսաստանի Դաշնությանը»։
Հիշեցնենք՝ ավելի վաղ Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ ՌԴ-ին հայտնի չէ Երևանի «Զվարթնոց» օդանավակայանից ռուս սահմանապահներին դուրս բերելու վերաբերյալ որևէ որոշում, աշխատանքներն ընթանում են բոլոր ուղղություններով:
Նմանատիպ հոդվածներ
Սահմանին տեղի է ունեցել ՀՀ ու Ադրբեջանի փոխվարչապետների հանդիպումը․ մանրամասներ
Տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման հարցերով պետական հանձնաժողովների յոթերորդ հա...
Հայտնի է` ինչ են քննարկել Արարատ Միրզոյանը և Հելգա Շմիդը
Արարատ Միրզոյանը և Հելգա Շմիդը քննարկել են ՀՀ և ԵԱՀԿ միջև փոխգործակցության հարցեր, այդ թվում՝ առանձին ծրագրերի իրականացմ...
Հակակոռուպցիոն կոմիտեն խուզարկություն է իրականացնում Երևանի քաղաքապետարանում
Համացանցում լուրեր են տարածվել, որ Հակակոռուպցիոն կոմիտեն այս պահին խուզարկում է Երևանի քաղաքապետարանի երկրորդ մասնաշենք...
Հայտնի է, թե երբ և որտեղ տեղի կունենա Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների պատվիրակությունների հանդիպումը
Ի պատասխան լրատվամիջոցներից ստացված հարցումների՝ տեղեկացնում ենք, որ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների պատվիրակությու...