ՏԵՍԱՆՅՈՒԹ. Շինարարության այս մեթոդները հնացած են, երկրներ կան, որ կարող են 300 դպրոցը 3 ամսում կառուցել. Փաշինյան
Պետք է մտածել շինարարության ինդուստրիալիզացիայի մասին: Այս մասին այսօր՝ փետրվարի 28-ին, ՏԿԵ նախարարությունում «Ճանապարհային դեպարտամենտ» և Տարածքային զարգացման հիմնադրամների 2023 թվականի գործունեության հաշվետվությունների քննարկման ժամանակ, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի շինարարական որակին և արդյունավետությանը:
«Շինարարության այս մեթոդները կամաց-կամաց հնացած են համարվում: Այսօրվա ստանդարտներն ուրիշ են և՛ էներգախնայողության, և՛ շրջակա միջավայրի վրա ազդեցության, էկոլոգիական չափանիշների առումով: Երկրներ կան, որ կարող են 300 դպրոցը երեք ամսում կառուցեն, ավարտեն: Ու սրա մեջ չափազանցություն չկա, որովհետև այսօր մենք տեսնում ենք, որ բազմաբնակարան շենքերը շաբաթների ընթացքում կառուցում են: Գուցե մտածենք այս ուղղությամբ ներդրումները խթանել: Հիմա տնտեսական արդիականացման ծրագիրը, որ արվում է, հենց ճանապարհաշինության ոլորտում մեծ էֆեկտ է տվել, որովհետև բերվել է նոր շինարարական տեխնիկա և այլն: Գուցե շենքերի շինարարության ոլորտում ինդուստրիալիզացիայի ծրագրերը խթանենք, որոշակի ծրագրեր սուբսիդավորենք, որպեսզի մարդիկ սկսեն շինհրապարակների տրամաբանությունից դուրս գալ գործարանների տրամաբանության: Մենք կարող ենք դա ամեն դեպքում խթանել, և մեր քաղաքականությանը համապատասխան է:
Մեր մոդուլային դպրոցներն իրականում փոքր շինարարություններ են: Ինդուստրիալ տրամաբանության մեջ եթե դնեն, շատ արագ կարելի է կառուցել, ամեն դեպքում ժամկետները կիսով չափ կրճատել և դուրս գալ: Հիմա եթե նույն շինարարություններն այդքան հետաձգվում են, դա կոնկրետ տնտեսական ազդեցություն է ունենում բոլորի վրա: Պետք է գնանք առաջ և լուծենք այս հարցը, որովհետև ինչպես ասել ենք, սա 300 դպրոց, 500 մանկապարտեզ ծրագրի առաջին փուլն է, զարգացման ռազմավարություններին համապատասխան մեզ երկրորդ, երրորդ, չորրորդ 300 դպրոցն էլ է վստահաբար պետք լինելու: Սա ավարտելուց հետո էլ, հույս ունենք, որ մեր ժողովրդագրության և տնտեսական զարգացման ծրագրերն այնպիսին կլինեն, որ այս բոլոր եղածներն ավարտելուց հետո ցանցը զարգացնելու լրացուցիչ հարց պետք է ունենանք օրակարգում»:
Նմանատիպ հոդվածներ
«Ռոսսելխոզնադզոր»-ը Հայաստանից ներկրված կարմիր ձկնկիթի մեջ աղիքային ցուպիկի բակտերիաներ է հայտնաբերել
«Ռոսսելխոզնադզոր»-ը լաբորատոր մոնիտորինգի ընթացքում խախտումներ է հայտնաբերել Հայաստանից կարմիր ձկնկիթի մատակարարման հարց...
ՀՀ-ից դեպի ՌԴ ծաղիկների արտահանումը կրկնապատկվել է
Տարեսկզբից Հայաստանից դեպի Ռուսաստան արտահանվել է ավելի քան 20,5 մլն հատ ծաղիկ։ Տեղեկությունը հայտնում է Ռոսսելխոզնադզոր...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՏՏ ոլորտը տարեկան աճել է 47.5 տոկոսով
ՏՏ ոլորտում ստեղծված աշխատանքային խմբի ներկայացուցիչ Սևակ Հովհաննիսյանը խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարել է, թ...
«Ձեզ նման՝ մենք էլ ենք այդ խնդրից բողոքում». Գնել Սանոսյան
«Ձեզ նման՝ մենք էլ ենք այդ խնդրից բողոքում»,- հայտարարել է ՏԿԵՆ նախարար Գնել Սանոսյանը՝ արձագանքելով ԱԺ ՔՊ խմբակցության...