Պետությունը կօգնի, որ ՀՀ–ում հաստատվել ցանկացող արցախցիները տուն ունենան. ՀՀ փոխվարչապետ
Պետությունը կօգնի, որ Հայաստանում հաստատվել ցանկացող արցախցիները տուն ունենան։ Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցի ժամանակ ասաց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը։
«Եթե ընտանիքի անդամները որոշել են դառնալ ՀՀ քաղաքացի, մենք կաջակցենք, որ ընտանիքի յուրաքանչյուր անձի համար հասանելի լինի որոշակի ֆիքսված ֆինանսական միջոց տուն կամ բնակարան կառուցելու համար, որը այնտեղ 10 տարի բնակվելուց հետո սեփականության իրավունքով կհանձնվի ընտանիքին։
Եթե պատրաստ են 10 տարի բնակվել այդ բնակարանում, որ կառավարության ֆինանսական աջակցությամբ կտրամադրվի իրենց, ապա, մենք սեփականության իրավունքը իրենց փոխանցելու հնարավորություն կտանք։
Դրանից հետո իրենք կորոշեն, դա վաճառեն և ավելի լավ բնակարան ձեռք բերեն»,- ասել է նա։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստան է ժամանել Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստիեն Լըկորնյուն
ՀՀ է ժամանել Ֆրանսիայի պաշտպանության նախարարը։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի...
Արարատ Միրզոյանն ու Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց են ունեցել
Ռուսական կողմի նախաձեռնությամբ մարտի 5-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Ռո...
ՊՆ ղեկավար Սուրեն Պապիկյանն ու Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին հանդիպել են
ԻԻՀ կատարած պաշտոնական այցի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպել է ԻԻՀ նախագահ Էբրահիմ Ռայիսիի...
Մեր պրոբլեմը էնա, որ մենք այս ճշմարտության հետ չենք առերեսվել և մեր ժողովրդին չենք ասել այս մասին. Նիկոլ Փաշինյանը՝ Արցախի ինքնորոշման իրավունքի մասին
Այս ամենը ինչի՞ համար եմ ես ասում և անում, դրա համար, որ դավաճա՞ն եմ, նրա համար, որ օտարերկյա գործակա՞լ եմ, ով երազումա,...