Վրաստանին տարածքներ կհանձնվե՞ն. ԱԳՆ-ի պատասխանը․ Yerkir
«Երկիր»-ը գրում է. «Վերջին շրջանում ակտիվացել են խոսակցություններն այն մասին, որ ՀՀ-Վրաստան բարձրաստիճան շփումներում Փաշինյանն ակտիվացրել է սահմանազատման - սահմանագծման աշխատանքները նաև Վրաստանի հետ՝ որոշակի տարածքներ զիջելով նաև Վրաստանին: Խոսքը, մասնավորապես, վերաբերում է ՀՀ-Վրաստան սահմանագոտու Ջիլիզա գյուղին (ՀՀ Լոռու մարզի Ալավերդիի շրջան) հարող տարածքներին:
Խնդրի կապակցությամբ հարցում էինք ուղարկել վարչապետի աշխատակազմին՝ փորձելով պարզել՝ վերջին շրջանում տեղի ունեցող հայ-վրացական բարձր մակարդակի շփումներում ի՞նչ պայմանավորվածություններ են ձեռք բերվել ՀՀ-Վրաստան սահմանազատման-սահմանագծման ուղղությամբ, ՀՀ-Վրաստան սահմանի ո՞ր հատվածներում են կատարվել սահմանազատման կամ սահմանագծման աշխատանքներ կամ ձեռք բերվել պայմանավորվածություն՝ կատարելու սահմանազատման – սահմանագծման աշխատանքներ, ինչպիսի՞ ճշգրտումներն են եղել կամ որոշում է կայացվել՝ իրագործելու, և սահմանային նման տեղաշարժերի արդյունքում կոնկրետ ո՞ր հատվածերն են անցել կամ անցնելու վրացական կողմին:
Արտաքին գործերի նախարարությունից ստացված գրավոր պատասխանի մեջ հաստատվել է, որ «…Հայաստանի և Վրաստանի բարձրաստիճան ներկայացուցիչների վերջին շփումների ընթացքում ձևավորվել է ընդհանուր ընկալում, որ անհրաժեշտ է ակտիվացնել Հայաստանի և Վրաստանի միջև միջպետական սահմանի սահմանազատման և սահմանագծման աշխատանքները»:
Չհայտնելով ոչինչ՝ ԱԳՆ-ից նշել են միայն, որ գործընթացի վերաբերյալ տեղեկատվությունը հանրությանը կներկայացվի պատշաճ ժամկետում:
Ժողովրդական խոսքն ասում է՝ աչքը տեսածից է վախենում: Ունենալով Սյունիքի դառը փորձը, երբ պատերազմից մեկ ամիս անց (2020 թ. դեկտեմբերի 18-ին) Փաշինյանն իր «բանավոր ըմբռնումներով» թշնամուն հանձնեց նոյեմբերի 9-ի հայտարարությամբ չնախատեսված տարածքներ, այդ թվում՝ Գորիս-Կապան միջպետական մայրուղին, բնակավայրեր, ռազմավարական դիրքեր և այլն, երբ պատերազմից հետո այս կամ այն կերպ շարունակաբար թշնամուն է հանձնվում հայրենիքի այս կամ այն հատվածը, ապա լիարժեք հիմքեր ունենք թե՛ կասկածելու, թե՛ հայտնելու մտավախություն, որ Վրաստանի պարագան ևս կարող է բացառություն չլինել, և այս դեպքում ևս հայրենիքի տարածքներն «ընդհանուր ընկալումներով» և փաշինայանական դավադիր «ըմբռնումներով» օտարվեն»:
Նմանատիպ հոդվածներ
Զելենսկին իր հետ պետք է Հայաստան բերեր Ադրբեջանում պահվող հայ գերիների․ Инфотека24
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին չէր պատրաստվում պարզապես պաշտոնական այց կատարել Հայաստան։ Այս մասին գրում է Инфоте...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Ադրբեջանցիներն ավերել են օկուպացված Մարտակերտ քաղաքի թանգարանը
Ադրբեջանցիներն ավերել են օկուպաված Մարտակերտ քաղաքի թանգարանը։ Այս մասին հայտնում է Արցախի «Հայքի մշակույթի օմբուդսմեն»-...
Մահացել է Նիկոլայ Ռիժկովը
Կյանքի 94-րդ տարում մահացել է ԽՍՀՄ կառավարության նախկին ղեկավար, ՀՀ Ազգային հերոս Նիկոլայ Ռիժկովը։ Այս մասին հայտնել Է Դ...
ՌԴ-ի հետ հարաբերությունների ճգնաժամը կհանգեցնի՞ ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալուն․ Deutsche Welle
ՀԱՊԿ-ում Հայաստանի մասնակցության սառեցման մասին վարչապետ Փաշինյանի հայտարարությունը քննարկումներ է առաջացրել երկրի արտաք...