ՌԴ-ն մարտի 1-ից ժամանակավորապես կարգելի բենզինի արտահանումը
Մարտի 1-ից Ռուսաստանում ժամանակավորապես կարգելվի բենզինի արտահանումը: Այս մասին ՏԱՍՍ-ին և Ինտերֆաքսին հայտնել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսանդր Նովակի ներկայացուցիչը: Այն մասին, որ վարչապետ Միխայիլ Միշուստինը հավանություն է տվել արտահանման արգելքին՝ պահանջարկի սեզոնային աճի ֆոնին, այսօր գրել է РБК-ն։
Բենզինի արտահանման ժամանակավոր արգելքը կգործի կես տարի։ Նման միջոցը թույլ կտա չեզոքացնել պահանջարկի աճը գարնանային և ամառային ժամանակահատվածներում, ինչպես նաև նավթավերամշակման գործարանի պլանային վերանորոգման ժամանակ, նշել է Նովակի ներկայացուցիչը։
Սահմանափակումը չի վերաբերի Եվրասիական տնտեսական միության երկրներին, Հարավային Օսիային, Աբխազիային, Մոնղոլիային և Ուզբեկստանին:
Բենզինի պահանջարկի աճը փոխհատուցելու համար կառավարությունը նախատեսում է նաեւ բորսայում դիզելային վաճառքի նորմատիվը հասցնել 16 տոկոսի, ասել է փոխվարչապետի ներկայացուցիչը:
Բենզինի և դիզելային վառելիքի արտահանման արգելքը Ռուսաստանում մտցվել է նաև 2023 թվականին, այն ուժի մեջ է մտել սեպտեմբերի 21-ից։ Էմբարգոյի նպատակը ներքին շուկան վառելիքով հագեցնելն ու գների իջեցումն էր։ Հոկտեմբերի 6-ին կառավարությունը թուլացրեց էմբարգոն՝ թույլ տալով դիզելային վառելիքի խողովակաշարային արտահանում: Նոյեմբերի 17-ին չեղարկվել է բենզինի արտահանման, նոյեմբերի 22-ին՝ ամառային դիզվառելիքի արտահանման արգելքը։
Նմանատիպ հոդվածներ
Զելենսկին իր հետ պետք է Հայաստան բերեր Ադրբեջանում պահվող հայ գերիների․ Инфотека24
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին չէր պատրաստվում պարզապես պաշտոնական այց կատարել Հայաստան։ Այս մասին գրում է Инфоте...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Ադրբեջանցիներն ավերել են օկուպացված Մարտակերտ քաղաքի թանգարանը
Ադրբեջանցիներն ավերել են օկուպաված Մարտակերտ քաղաքի թանգարանը։ Այս մասին հայտնում է Արցախի «Հայքի մշակույթի օմբուդսմեն»-...
Մարուքյանն ուշագրավ փաստեր է հրապարակել Խոջալուի դեպքերի հետ կապված
ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը X-ի իր միկրոբլոգում հրապարակել է 1992 թվականին «Նեզավիսիմայա գազ...
Մահացել է Նիկոլայ Ռիժկովը
Կյանքի 94-րդ տարում մահացել է ԽՍՀՄ կառավարության նախկին ղեկավար, ՀՀ Ազգային հերոս Նիկոլայ Ռիժկովը։ Այս մասին հայտնել Է Դ...