ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարությունը համարժեք չի արձագանքում ստեղծված իրավիճակին․ Աբրահամյան
ՀՀ իշխանությունները փորձում են Ներքին Հանդի մոտ տեղի ունեցած միջադեպի պատասխանատվությունը գցել իրենց վրայից։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի անդամ Տիգրան Աբրահամյանը՝ անդրադառնալով ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հայտարարությանը։
Հիշեցնենք՝ Գրիգորյանն ավելի վաղ ասել էր, որ ԵՄ առաքելությունը մուտք չունի Սյունիքի մարզի Ներքին Հանդ գյուղի մոտակայքում գտնվող տարածք։ Այնտեղ ներկա է միայն Ռուսաստանը, որը չի կարողացել կասեցնել միջադեպը։
«Տարօրինակ է, որ բարձրաստիճան պաշտոնյաները հակասական հայտարարություններ են անում առաջնագծում հերթապահություն իրականացնող զինծառայողների լիազորությունների և գործողությունների վերաբերյալ, կարծես թե նրանց խնդրանքով չէր, որ 44-օրյա պատերազմից հետո ռուս զինվորականները տեղակայվեցին տարբեր առաջնագծերում»,- ասաց պատգամավորը։
Ըստ Աբրահամյանի` Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը համարժեք չի արձագանքում ստեղծված իրավիճակին՝ անպատասխան թողնելով Բաքվի գործողությունները։ Ադրբեջանն իր հերթին, տեսնելով Հայաստանի պահվածքը, շարունակում է իր քաղաքականությունը։
Նմանատիպ հոդվածներ
Զելենսկին իր հետ պետք է Հայաստան բերեր Ադրբեջանում պահվող հայ գերիների․ Инфотека24
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին չէր պատրաստվում պարզապես պաշտոնական այց կատարել Հայաստան։ Այս մասին գրում է И...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Ադրբեջանցիներն ավերել են օկուպացված Մարտակերտ քաղաքի թանգարանը
Ադրբեջանցիներն ավերել են օկուպաված Մարտակերտ քաղաքի թանգարանը։ Այս մասին հայտնում է Արցախի «Հայքի մշակույթի օմբուդս...
Մահացել է Նիկոլայ Ռիժկովը
Կյանքի 94-րդ տարում մահացել է ԽՍՀՄ կառավարության նախկին ղեկավար, ՀՀ Ազգային հերոս Նիկոլայ Ռիժկովը։ Այս մասին հ...
ՌԴ-ի հետ հարաբերությունների ճգնաժամը կհանգեցնի՞ ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալուն․ Deutsche Welle
ՀԱՊԿ-ում Հայաստանի մասնակցության սառեցման մասին վարչապետ Փաշինյանի հայտարարությունը քննարկումներ է առաջացրել երկրի արտաք...