Երբ բանակցություններ էին տեղի ունենում, Ալիևը մշտապես կրակում էր մեր զինվորների վրա․ Սիմոնյան
Բոլոր գործողությունները պետք է լինեն հայելային և պահանջ ներկայացնելը ճիշտ հռետորաբանություն չէ։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ պատասխանելով հարցին՝ Հայաստանը կատարելո՞ւ է բոլոր պահանջները, որոնց մասին Ալիևը հայտարարում է։
«Ժամանակին, երբ բանակցություններ էին տեղի ունենում, Ալիևը մշտապես կրակում էր մեր զինվորների վրա՝ փորձելով ճնշումներ գործադրել։ Ալիևը շրջանառության մեջ դրեց միջանցք տերմինը, մենք հետո շատ դժվարությամբ հանեցինք այդ տերմինը։ ՀՀ-ն, երբ որոշի, որ իր Սահմանադրության մեջ բան պետք է փոխվի, այն ժամանակ կփոխի»,- ասաց նա։
Հիշեցնենք՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ Հայաստանի միակ ճանապարհը Ադրբեջանի բոլոր պայմաններն ընդունելն է։
Նմանատիպ հոդվածներ
Զելենսկին իր հետ պետք է Հայաստան բերեր Ադրբեջանում պահվող հայ գերիների․ Инфотека24
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին չէր պատրաստվում պարզապես պաշտոնական այց կատարել Հայաստան։ Այս մասին գրում է Инфоте...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Ադրբեջանցիներն ավերել են օկուպացված Մարտակերտ քաղաքի թանգարանը
Ադրբեջանցիներն ավերել են օկուպաված Մարտակերտ քաղաքի թանգարանը։ Այս մասին հայտնում է Արցախի «Հայքի մշակույթի օմբուդսմեն»-...
Մարուքյանն ուշագրավ փաստեր է հրապարակել Խոջալուի դեպքերի հետ կապված
ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը X-ի իր միկրոբլոգում հրապարակել է 1992 թվականին «Նեզավիսիմայա գազ...
Մահացել է Նիկոլայ Ռիժկովը
Կյանքի 94-րդ տարում մահացել է ԽՍՀՄ կառավարության նախկին ղեկավար, ՀՀ Ազգային հերոս Նիկոլայ Ռիժկովը։ Այս մասին հայտնել Է Դ...