Ավանեսյանը՝ իր անձի շուրջ հնարավոր կոռուպցիոն սկանդալների մասին
Մհեր Բիշարյանի գործի մանրամասներին տեղյակ եմ այնքանով, որքանով քննչական մարմինների կողմից մեզ ներկայացվել էր։ Անդրադառնալով «Դատաբժշկական Գիտագործնական կենտրոն»-ի տնօրենին մեղադրանք ներայացնելուն՝ այս մասին լրագրողների հետ զրույցում, ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
«Այս պահին պարոն Բիշարյանի պաշտոնավարումը կասեցված է, ուրախ եմ, որ դատարանը որոշում է կայացրել կալանքի մասին միջնորդությունը չբավարարել, ընթացքում պարոն Բիշարյանը երբեք չի խուսափել որևէ հարցաքննությունից կամ քննության ընթացքից»,- ասաց նա։
Ավանեսյանի խոսքով՝ ենթադրյալ չարաշահումը եղել է այն ժամանակ, երբ ինքը զբաղեցնում էր առողջապահության փոխնախարարի պաշտոնը։
«Այն, ինչ ես տեսել եմ որոշման մեջ, ինձ ևս հիմնավոր ապացույցներ չեն թվացել, ներկայացված փաստերը լուրջ չթվացին, բայց դա իմ սուբյեկտիվ կարծիքն է»,- նշեց նախարարը։
Լրագրողի դիտարկմանը՝ մտավախություններ չունի, որ իր անձի շուրջ նույնպես կարող են կոռուպցիոն սկանդալներ սկսվել, նախարարը պատասխանեց․ «Ես որևէ մտավախություն չունեմ»։
Նմանատիպ հոդվածներ
Զելենսկին իր հետ պետք է Հայաստան բերեր Ադրբեջանում պահվող հայ գերիների․ Инфотека24
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին չէր պատրաստվում պարզապես պաշտոնական այց կատարել Հայաստան։ Այս մասին գրում է Инфоте...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Ադրբեջանցիներն ավերել են օկուպացված Մարտակերտ քաղաքի թանգարանը
Ադրբեջանցիներն ավերել են օկուպաված Մարտակերտ քաղաքի թանգարանը։ Այս մասին հայտնում է Արցախի «Հայքի մշակույթի օմբուդսմեն»-...
Մահացել է Նիկոլայ Ռիժկովը
Կյանքի 94-րդ տարում մահացել է ԽՍՀՄ կառավարության նախկին ղեկավար, ՀՀ Ազգային հերոս Նիկոլայ Ռիժկովը։ Այս մասին հայտնել Է Դ...
ՌԴ-ի հետ հարաբերությունների ճգնաժամը կհանգեցնի՞ ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալուն․ Deutsche Welle
ՀԱՊԿ-ում Հայաստանի մասնակցության սառեցման մասին վարչապետ Փաշինյանի հայտարարությունը քննարկումներ է առաջացրել երկրի արտաք...