ՏԵՍԱՆՅՈՒԹ. Վահան Քերոբյանին մեղադրանք է առաջադրվել, որը նա չի ընդունում. փաստաբան
Էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանին մեղադրանք է առաջադրվել, որը նա չի ընդունում։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է Քերոբյանի փաստաբան Տիգրան Եգորյանը։
Նրա խոսքով՝ Քերոբյանը մեղադրվում է խմբի կազմում շահադիտական նկատառումներով, նախնական համաձայնությամբ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, անցնելու, դրանք օգտագործելու կամ ազդեցությունը կիրառելու հոդվածով։
«Այն հիմքերը, որոնք բերված են հետապնդման որոշման մեջ, որոնք արտացոլված են դատարան ներկայացվող միջնորդության մեջ, բավական թույլ են։ Այն եզրահանգումները, որոնք արվել են, կարծում ենք՝ չեն համապատասխանում իրականությանը, հիմնականում ենթադրությունների մակարդակում են։ Նախաքննության մարմինը, գիտակցելով մեղադրանքի հիմնավորվածության ցածր մակարդակը, պաշտպանվում է մեր հրապարակային խոսքից՝ արգելելով մեզ հրապարակել նախաքննության բոլոր այն փաստական տվյալները, որոնք մեզ հայտնի կլինեն»,- հայտնել է փաստաբանը։
Վահան Քերոբյանին մեղադրանք առաջադրվեց:
Նմանատիպ հոդվածներ
ՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը՝ The Telegraph-ին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տալիս The Telegraph-ի միջազգային մեկնաբան Ռոլանդ Օլիֆանթին:Հարցազրույցում նա խ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԲԴԽ-ի այսօրվա տեսանյութն ակնհայտ անօրինական միջամտություն է կոնկրետ գործերով դատական վարույթներին. Արման Թաթոյան
ԲԴԽ-ի այսօրվա տեսանյութն ակնհայտ անօրինական միջամտություն է կոնկրետ գործերով դատական վարույթներին ու դատավորների լիազորո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայաստանը հայրենիքի մնացորդ է. Փաշինյանը` «գաղափարախոսական դեֆորմացիայի» մասին
Հայաստանի թիվ մեկ հերոսը հարկ վճարողն է, իսկ «Եռաբլուրը» հարկ վճարող քաղաքացու հիմնադրած պանթեոնն է, կարծուլ է վար...
ՀՀ օրենսդրությունը մեր երկրի ներքին գործն է, և որևէ արտաքին ուժ իրավունք չունի միջամտել. Նազելի Բաղդասարյան
Հայաստանի Հանրապետության վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը, ի պատասխան Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հերթա...