Հիրոսիմայի միջուկային ռմբակոծությունից «փրկված» ժամացույցն աճուրդում վաճառվել է

1945 թվականի օգոստոսի 6-ին Հիրոսիմայի միջուկային ռմբակոծությունից «փրկված» ժամացույցը վաճառվել է Բոստոնում կայացած աճուրդում, հայտնում է AP News-ը։


Ժամացույցի սլաքները սառել են առավոտյան 8:15-ին, հենց այդ ժամանակ ռումբը գցվել է քաղաքի վրա:


«Այս ձեռքի ժամացույցը հիշատակում է ժամանակի ճշգրիտ պահը, երբ պատմությունը ընդմիշտ փոխվեց», - ասում է RR Auction-ի գործադիր փոխնախագահ Բոբի Լիվինգսթոնը: Արտեֆակտը հայտնաբերվել է բրիտանացի զինվորականի կողմից պաշարներ մատակարարելու և ոչնչացումը գնահատելու մարդասիրական առաքելության ժամանակ:


Ժամացույցը նոր տիրոջն արժեցել է 31 հազար դոլար։ Բոստոնի աճուրդի տունը չի հրապարակել գնորդի անունը։

Քաղաքականություն