Հարավային Կորեայի իշխանությունները սպառնացել են դադարեցնել բողոքող բժիշկների արտոնագրերը
Հարավային Կորեայի իշխանությունները խորհուրդ են տվել բողոքող բժիշկ-ինտերններին և օրդինատորներին վերադառնալ աշխատանքի մինչև փետրվարի 29-ը, հակառակ դեպքում նրանք կսկսեն դադարեցնել վերջիններիս արտոնագրերը։ Այս մասին հայտարարել է Կորեայի Հանրապետության առողջապահության և բարեկեցության փոխնախարար Պակ Մին Սուն։
«Խնդրում եմ ձեզ վերադառնալ աշխատանքի մինչև այս ամսվա վերջ: Մարտից նրանք, ովքեր չեն վերադառնում աշխատանքի, անխուսափելիորեն կենթարկվեն դատական գործընթացի, որը ենթադրում է լիցենզիայի կասեցում առնվազն երեք ամսով՝ համաձայն գործող օրենքի և ուղեցույցների»– ճեպազրույցի ժամանակ ասել է Մին Սուն։
«Նկատի ունեցեք, որ լիցենզիայի կասեցման պատճառը կնշվի փաստաթղթերում, ինչը կարող է ազդել ձեր կարիերայի վրա, եթե անգամ արտերկրում աշխատանքի ընդունվեք»,- հավելել է փոխնախարարը։ Նրա խոսքով, իշխանությունները մարտին կսկսեն գործեր բացել և հետաքննություն անցկացնել:
Նմանատիպ հոդվածներ
Այսօրվա կրակոցներն ուղիղ գծով 2,16 կմ Հայաստանի խորք ներխուժած վայրից է․ Թաթոյան
Ադրբեջանական զինծառայողները 24.02.2024թ. Գեղարքունիքի Վերին Շորժա և Ներքին Շորժա գյուղերի հարևանությամբ կրակել են Հայաստ...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Թբիլիսիի կենտրոնում գտնվող ևս մեկ եկեղեցի՝ Սուրբ Մինասը, անմխիթար վիճակում է
Մայրաքաղաքի կենտրոնում՝ Հավլաբար թաղամասում գտնվող ևս մեկ եկեղեցի, անմխիթար վիճակում է, չնայած այն հանգամանքին, որ 2007...
7-րդ դասարանի երեխաների ծնողները «Հայոց պատմության» գրքի հարցով հայց են ներկայացրել ԿԳՄՍ նախարարության դեմ
7-րդ դասարանի երեխաների ծնողները «Հայոց պատմության» գրքի առնչությամբ հայց են ներկայացրել ընդդեմ ԿԳՄՍ նախարարության։ ...
Juli’s սրճարանում սնվելուց հետո կա առնվազն 20 թունավորված մարդ. «Հետք»
Տասնյակ քաղաքացիներ ահազանգում են, որ սննդային ծանր թունավորում են ստացել Juli’s սրճարանում սնվելուց հետո: Այս մասին գրո...