ԱՄՆ-ն դատապարտել է Բելառուսի ընտրությունները
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է խորհրդարանական ընտրությունները Բելառուսում։
«Միացյալ Նահանգները դատապարտում է Լուկաշենկոյի ռեժիմի կեղծ խորհրդարանական և տեղական ընտրությունները Բելառուսում։ Ընտրություններն անցել են վախի մթնոլորտում, որի պայմաններում ոչ մի ընտրական գործընթաց չի կարելի անվանվել ժողովրդավարական։ Վարչախումբը շարունակում է ավելի քան 1400 քաղբանտարկյալ պահել։ Բոլոր անկախ քաղաքական գործիչները կա՛մ կալանավորվել են, կա՛մ աքսորվել։ Բոլոր անկախ կուսակցությունների գրանցումը մերժվել է։ Արտերկրում գտնվող բելառուսները կարող էին քվեարկել միայն այն դեպքում, եթե վերադառնային Մինսկ, որտեղ նրանք, հավանաբար, հաշվեհարդարի կենթարկվեին: Այս չարաշահումները փաստացի սառեցրել են իրական քաղաքական գործունեությունն ու դիսկուրսը Բելառուսի ներսում: Ռեժիմը կանխել է ԵԱՀԿ դիտորդական առաքելության այցը՝ ավելի սահմանափակելով թափանցիկությունը, որն էական նշանակություն ունի ազատ և արդար ընտրությունների համար», - հայտարարել է ԱՄՆ պետդեպի խոսնակ Մեթյու Միլլերը։
«Միացյալ Նահանգները կրկին կոչ է անում Լուկաշենկոյի ռեժիմին՝ դադարեցնել բռնաճնշումները, ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին և երկխոսություն սկսել իր քաղաքական հակառակորդների հետ։ Բելառուսի ժողովուրդն ավելի լավին է արժանի», - ասված է հայտարարության մեջ։
Նմանատիպ հոդվածներ
Այն լուրը, որ Ֆրանսիան արբանյակային տվյալներ կփոխանցի Հայաստանին չի համապատասխանում իրականությանը
Ֆրանսիան արբանյակային տվյալներ կփոխանցի Հայաստանին։ Տեղեկությունը հայտնում է Հայական ժամանակը` հղում անելով ֆրանսիական լ...
Զախարովան արձագանքել է Փաշինյանի՝ Հայաստանում հեղաշրջման մասին հայտարարությանը
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքերը երկրում պետական հեղաշրջման վերաբերյալ Ռուսաստանի ենթադրյալ կոչերի մասին որևէ...
ՀԱՊԿ-ն անվտանգային խնդիրներ է առաջացնում ՀՀ-ի համար
ՀԱՊԿ-ը փոխանակ կատարի ՀՀ նկատմամբ իր պարտականությունները, ընդհակառակը, անվտանգային խնդիրներ է առաջացնում, և այդ դիրքորոշ...
«Ադրբեջանն իր խողովակներով ռուսական գազը վաճառում է Եվրոպային. սա փաստ է». Ալեն Սիմոնյան
«Ադրբեջանն իր խողովակներով ռուսական գազը վաճառում է Եվրոպային. սա փաստ է». ասել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն իր ճեպազրույ...