
Զելենսկին կպաշտոնավարի մինչև նոր նախագահի երդմնակալությունը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու լիազորությունները սպառվում են երկրի նորընտիր ղեկավարի պաշտոնավարումից հետո։ Այս մասին հայտարարել է Գերագույն Ռադայի խոսնակ Ռուսլան Ստեֆանչուկը։
«Զելենսկին կշարունակի կատարել իր պարտականությունները այնքան ժամանակ, քանի դեռ նոր նախագահը չի ստանձնել պաշտոնը», - ասել է Ստեֆանչուկը լրագրողներին Ուկրաինայի համաժողովի շրջանակում։
Ուկրաինայում ակտիվորեն քննարկվում է իշխանության լեգիտիմության հարցը խորհրդարանական և նախագահական ընտրությունների բացակայության պայմաններում, որոնք չեն կարող անցկացվել ռազմական դրության ժամանակ։ Ավելի վաղ Մեծ Բրիտանիայում երկրի նախկին դեսպան Վադիմ Պրիստայկոն խոստովանել էր, որ Կիևի արևմտյան գործընկերները նույնպես մտահոգված են, որ Զելենսկու նախագահական ժամկետը շուտով պետք է ավարտվի։ Իր հերթին ընդդիմադիր «Եվրոպական համերաշխություն» և «Հայրենիք» կուսակցությունների առաջնորդներ Պյոտր Պորոշենկոն և Յուլիա Տիմոշենկոն հանդես են եկել կոալիցիոն կառավարություն ստեղծելու գաղափարով՝ լեգիտիմության ճգնաժամը կանխելու համար, սակայն Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհուրդի քարտուղար Ալեքսեյ Դանիլովն այս առաջարկն անվանել է ոչ տեղին։
Ընդդիմադիր պատգամավոր Ալեքսանդր Դուբինսկին պնդել է, որ Սահմանադրությամբ Զելենսկու լիազորությունների ժամկետը լրանում է մայիսի 21-ին, և դրանք երկարաձգելու լեգիտիմ ճանապարհ չկա։ Իր հերթին, Ուկրաինայի խորհրդարանի նախկին նախագահ Դմիտրի Ռազումկովը կարծիք է հայտնել, որ այս տարվա մայիսին նախագահի լիազորությունները սահմանադրության համաձայն պետք է անցնեն Գերագույն Ռադայի նախագահին։
Ուկրաինայում խորհրդարանական ընտրությունները պետք է կայանային անցյալ տարվա հոկտեմբերի վերջին։ Նախագահական ընտրությունները պետք է տեղի ունենան մարտին, և շատ վերլուծաբաններ սկսել են ենթադրություններ անել դրանց հնարավոր չեղարկման կամ ներկա միջավայրում դրանք անցկացնելու ուղիների մասին։ Ուկրաինայի և Արևմուտքի մի շարք քաղաքագետներ կարծիք են հայտնում, որ Զելենսկին չի համաձայնում պետության ղեկավարի ընտրությունների անցկացմանը իշխանությունը կորցնելու վախից։