Նաթանյահուն կվտանգի պատանդների կյանքը, եթե դա ձեռնտու է իր իմիջին. Իսրայելի նախկին վարչապետ
Իսրայելի նախկին վարչապետ Էհուդ Բարաքը Army Radio-ին տված հարցազրույցում քննադատել է երկրի ներկայիս վարչապետ Բենիամին Նաթանյահուին՝ ասելով, որ Նաթանյահուն պատրաստ է վտանգել հոկտեմբերի 7-ից Գազայում պահվող պատանդների կյանքը, եթե դա ձեռնտու լինի իր իմիջին, գրում է Իսրայելի Times-ը։
«Նաթանյահուի համար ավելի կարևոր է ուժեղ երևալը, քան գործարք կնքելը: Նա պատրաստ է վտանգել պատանդների կյանքը»,- ասել է Բարաքը։
Նա նաև կոչ է արել բողոքի ցույցեր կազմակերպել կառավարության դեմ այն բանից հետո, երբ երեկ երեկոյան Թել Ավիվում ցուցարարները բախվել են ոստիկանության հետ Նաթանյահուի դեմ ցույցի ժամանակ:
«Մեզ 30000 քաղաքացի է պետք, որպեսզի երեք շաբաթ՝ գիշեր-ցերեկ, վրաններով շրջապատեն Քնեսեթը։ Երբ երկիրը փակվի, Նաթանյահուն կհասկանա, որ իր ժամանակն անցել է, և ոչ ոք իրեն չի վստահում»,- ասել է նա։
Նմանատիպ հոդվածներ
Այն լուրը, որ Ֆրանսիան արբանյակային տվյալներ կփոխանցի Հայաստանին չի համապատասխանում իրականությանը
Ֆրանսիան արբանյակային տվյալներ կփոխանցի Հայաստանին։ Տեղեկությունը հայտնում է Հայական ժամանակը` հղում անելով ֆրանսիական լ...
Զախարովան արձագանքել է Փաշինյանի՝ Հայաստանում հեղաշրջման մասին հայտարարությանը
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքերը երկրում պետական հեղաշրջման վերաբերյալ Ռուսաստանի ենթադրյալ կոչերի մասին որևէ...
ՀԱՊԿ-ն անվտանգային խնդիրներ է առաջացնում ՀՀ-ի համար
ՀԱՊԿ-ը փոխանակ կատարի ՀՀ նկատմամբ իր պարտականությունները, ընդհակառակը, անվտանգային խնդիրներ է առաջացնում, և այդ դիրքորոշ...
«Ադրբեջանն իր խողովակներով ռուսական գազը վաճառում է Եվրոպային. սա փաստ է». Ալեն Սիմոնյան
«Ադրբեջանն իր խողովակներով ռուսական գազը վաճառում է Եվրոպային. սա փաստ է». ասել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն իր ճեպազրույ...