Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին ոչ թե «եթե»-ի, այլ «երբ»-ի հարց է. Ստոլտենբերգ
Ուկրաինան այժմ ավելի մոտ է ՆԱՏՕ-ին, քան նախկինում։ Այս մասին հաղորդում է «РБК-Украина»-ն՝ մեջբերելով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգի՝ հեռուստամարաթոնի ժամանակ ուկրաինացիներին ուղղված ուղերձից:
Նա նշել է, որ Ուկրաինայի անդամակցությունը դաշինքին արդեն «եթե»-ի հարց չէ, այլ «երբ»-ի։
«ՌԴ նախագահ Պուտինը սկսեց այս պատերազմը, քանի որ ցանկանում էր փակել ՆԱՏՕ-ի դռները և Ուկրաինայից խլել սեփական ուղին ընտրելու իրավունքը։ Բայց նա հասավ լրիվ հակառակ արդյունքի։ Ուկրաինան այժմ ավելի մոտ է ՆԱՏՕ-ին, քան նախկինում։ Ուկրաինան կանդամակցի ՆԱՏՕ-ին, դա ոչ թե «եթե»-ի, այլ «երբ»- ի հարց է», - ասել է Ստոլտենբերգը։
Նմանատիպ հոդվածներ
Այն լուրը, որ Ֆրանսիան արբանյակային տվյալներ կփոխանցի Հայաստանին չի համապատասխանում իրականությանը
Ֆրանսիան արբանյակային տվյալներ կփոխանցի Հայաստանին։ Տեղեկությունը հայտնում է Հայական ժամանակը` հղում անելով ֆրանսիական լ...
Զախարովան արձագանքել է Փաշինյանի՝ Հայաստանում հեղաշրջման մասին հայտարարությանը
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքերը երկրում պետական հեղաշրջման վերաբերյալ Ռուսաստանի ենթադրյալ կոչերի մասին որևէ...
ՀԱՊԿ-ն անվտանգային խնդիրներ է առաջացնում ՀՀ-ի համար
ՀԱՊԿ-ը փոխանակ կատարի ՀՀ նկատմամբ իր պարտականությունները, ընդհակառակը, անվտանգային խնդիրներ է առաջացնում, և այդ դիրքորոշ...
Մեկնարկել է ՀՀ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների բանակցությունների 2-րդ փուլը
Բեռլինում մեկնարկել է ՀՀ–ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների բանակցությունների 2–րդ փուլը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտաքին...