Քաղաքականություն

Նեթանյահուն Ռաֆահում գործողությունների ծրագիր կներկայացնի

Նեթանյահուն Ռաֆահում գործողությունների ծրագիր կներկայացնի
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ասել է, որ առաջիկա օրերին կառավարության հաստատմանը կներկայացնի Գազայի հատվածի հարավում գտնվող Ռաֆահում գործողությունների ծրագիրը՝ ներառյալ բնակչության…

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ասել է, որ առաջիկա օրերին կառավարության հաստատմանը կներկայացնի Գազայի հատվածի հարավում գտնվող Ռաֆահում գործողությունների ծրագիրը՝ ներառյալ բնակչության տարհանումը։



Առնվազն 600 հազար երեխա ներկայումս ապրում է վրանային ճամբարներում Գազայի հատվածի հարավում գտնվող պաղեստինյան Ռաֆահ քաղաքում՝ առանց սննդի և դեղորայքի հեշտ հասանելիության: Նման հայտարարություն է արել Al Jazeera հեռուստաալիքը՝ հղում անելով ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) անանուն ներկայացուցչին։




«600 հազար երեխաներ այժմ ապրում են Ռաֆահի ճամբարներում՝ առանց սննդի և դեղորայքի և ծայրահեղ վտանգավոր պայմաններում», - մեջբերում է նրա խոսքերը հեռուստաալիքը։ ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչը նաև մտահոգություն հայտնեց, որ «Գազայի երեխաները կարող են մահանալ, եթե անհապաղ զինադադար չլինի և մարդասիրական օգնություն չտրամադրվի անկլավին», քանի որ նրանք «այս պատերազմի ամենաթույլ օղակն են»։ Նա ընդգծել է, որ ներկայումս Գազայում «անվտանգ տարածքներ չկան» և կոչ է արել անհապաղ զինադադար հաստատել։

Նմանատիպ հոդվածներ

Մեր պրոբլեմը էնա, որ մենք այս ճշմարտության հետ չենք առերեսվել և մեր ժողովրդին չենք ասել այս մասին. Նիկոլ Փաշինյանը՝ Արցախի ինքնորոշման իրավունքի մասին

Այս ամենը ինչի՞ համար եմ ես ասում և անում, դրա համար, որ դավաճա՞ն եմ, նրա համար, որ օտարերկյա գործակա՞լ եմ, ով երազումա,...

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250