Որևէ մեկը չի կարող քննադատել Հայաստանի բանակին. Լըկորնյու
ՊՆ վարչական համալիրում համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Ֆրանսիայի ԶՈւ նախարար Սեբաստիեն Լըկորնյուն հայտարարել է, որ շուտով Հայաստանին կմատակարարվեն ֆրանսիական «Բաստիոն» զրահամեքենաները։ Անդրադառնալով Հայաստանին ֆրանսիական սպառազինությունների վաճառքին՝ նախարարը շեշտեց՝ բոլորն էլ պաշտպանական նշանակության են։
«Այս տարածաշրջանում առաջնահերթ է և՛ բնակչության, և՛ սահմանների պաշտպանությունը, և որևէ մեկը չի կարող քննադատել Հայաստանի բանակին իր պաշտպանական ունակությունները բարձրացնելու համար»,- հայտարարեց Լըկորնյուն։
Նախարարը նաև հավելել է, որ եթե Հայաստանը կարճ, միջին և այլ հեռահարության ՀՕՊ հրթիռների կարիք ունենա, ապա դրանք ևս կմատակարարվեն։
«Սա է նշանակում լինել հավատարիմ և վստահելի գործընկեր, երբ խոսքը վերաբերում է տվյալ երկրի սուվերենությանը»,- հավելել է Լըկորնյուն։
Ֆրանսիայի զինված ուժերի նախարար նշեց, որ իր և պատվիրակության այցը ևս մեկ անգամ շեշտում է Հայաստանի՝ Ֆրանսիայի համար ունեցած կարևորությունը։
Նախարարի խոսքով՝ Ֆրանսիան պատրաստ է Հայաստանի կողքին լինել ռազմական կրթությանն աջակցության հարցում, և ֆրանսիական ռազմական կրթօջախները բաց են հայ զինվորականների վերապատրաստումների համար։
«Կունենանք ռազմական խորհրդատու, որը միշտ կգտնվի Հայաստանում, պետք է նաև ուղղորդենք օդային պաշտպանությանն առնչվող ծրագրերը՝ հօգուտ այն բարեփոխումների, որ դուք արդեն իրականացնում եք»,- ասաց ֆրանսիացի նախարարը։
Նմանատիպ հոդվածներ
ֆրանսիական պաշտպանական սպառազինության խմբաքանակն այսօր Հայաստան կառաքվի. Le Figaro
Այսօր Հայաստան կառաքվի նաև պաշտպանական սպառազինության ֆրանսիական խմբաքանակը: Այս մասին տեղեկացնում է Le Figaro-ն։«Le Fig...
ՀՀ ՊՆ-ն` ադրբեջանական կողմի հայտարարության մասին
Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարություն էր տարածել, թե իբր ՀՀ ԶՈւ-ն գնդակոծել է Քարվաճառի ուղղությամբ տեղակայված ադրբեջանական դիր...
ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել
Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունն այն մասին, թե փետրվարի 16-ին՝ ժամը 12:50-ին, Հայաստանի Հանրապետո...
ՀԱՊԿ-ը հայ-ադրբեջանական սահմանին հակամարտության ներուժը բարձր է համարում
ՀԱՊԿ-ը հայ-ադրբեջանական սահմանին հակամարտությունների մեծ ներուժ է տեսնում, իրավիճակը կարգավորելու համար անհրաժեշտ է խաղա...