Չեմ կարող հերքել, որ կա վտանգ․ Պապիկյան
Անկախ նրանից, թե Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո անվտանգային ինչ միջավայր կլինի, Հայաստանի Հանրապետության ԶՈւ–ն շարունակելու է պաշտպանական զենք, զինամթերք գնել։ Այս մասին ՊՆ վարչական համալիրում համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։
Նրա խոսքով՝ այսօր Հայաստանի և Ֆրանսիայի միջև ստորագրված պայմանագրերը հենց դրա մասին են։
«Հայաստանի Հանրապետությունը զենք, զինամթերք գնում է սեփական տարածքային ամբողջականությունը և սուվերենությունը պաշտպանելու նպատակով։ ՀՀ-ի կողմից գնվող զենք, զինամթերքը ուղղված չէ որևէ երկրի նկատմամբ ագրեսիայի։ Իհարկե, չեմ կարող հերքել, որ կա վտանգ, և այն տեսանելի է առկա հռետորաբանությունից։ Մեր պարտավորությունն է պաշտպանել մեր երկրի տարածքային ամբողջականությունն ու սուվերենությունը»,- ասաց Պապիկյանը։
Նա հիշեցրեց, որ ՀՀ-ն որդեգրել է զինված ուժերի կարողությունները նորացնելու և արդիականացնելու քաղաքականություն։ Դա արվում է և՛ սեփական միջոցներով, և՛ եվրոպական երկրների աջակցությունը կօգնի մեր երկրին։
Նմանատիպ հոդվածներ
Զելենսկին իր հետ պետք է Հայաստան բերեր Ադրբեջանում պահվող հայ գերիների․ Инфотека24
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին չէր պատրաստվում պարզապես պաշտոնական այց կատարել Հայաստան։ Այս մասին գրում է Инфоте...
ՌԴ սահմանապահներն անմիջական դեր են ունեցել Ներքին Հանդում էսկալացիա թույլ չտալու գործում․ Կոպիրկին
Ռուս սահմանապահներն անմիջական դերակատարություն են ունեցել Ներքին Հանդում էսկալացիա թույլ չտալու գործում։ Այս մասին Sputn...
ՌԴ-ն չկարողացավ կասեցնել միջադեպը․ Գրիգորյանը Ռուսաստանին մեղադրել է
Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Ռուսաստանին մեղադրել է Ներքին Հանդ գյուղի մոտ տեղի ունեցած մի...
Հայաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Գարեգին Նժդեհի հասցեին Իսրայելի դեսպանի խոսքերին
ՀՀ ԱԳՆ-ն Sputnik Արմենիա գործակալության համար մեկնաբանել է Հայաստանում Իսրայելի դեսպան Յոել Լիոնի՝ դեռևս հունվարի 1-ին ա...