Ավելի քան 500 պատժամիջոց ԱՄՆ-ից՝ ՌԴ-ի դեմ
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հաստատել է, որ Միացյալ Նահանգները 500-ից ավելի պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի դեմ՝ Ուկրաինայում տեղի ունեցած իրադարձությունների և Ալեքսեյ Նավալնիի մահվան պատճառով: Այս մասին հայտնում է Սպիտակ տան կայքը։ Տեղեկությունը փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Այսօր ես հայտարարում եմ Ռուսաստանի դեմ ավելի քան 500 նոր պատժամիջոցների մասին <...> պատերազմ Ուկրաինայում և Ալեքսեյ Նավալնիի մահվան համար <...>։ Այդ պատժամիջոցներն ուղղված կլինեն այն անձանց դեմ, որոնք կապված են Նավալնիի բանտարկության հետ, ինչպես նաեւ Ռուսաստանի ֆինանսական հատվածի, պաշտպանական-արդյունաբերական բազայի, գնումների ցանցերի եւ այն անձանց դեմ, որոնք խուսափում են պատժամիջոցներից մի քանի մայրցամաքներում», - ասված է Բայդենի հայտարարության մեջ:
«Մենք նաև արտահանման նոր սահմանափակումներ ենք մտցնում գրեթե 100 կազմակերպությունների նկատմամբ՝ ռուսական ռազմական մեքենային թաքնված աջակցություն ցուցաբերելու համար։ Մենք միջոցներ ենք ձեռնարկում էներգակիրներից Ռուսաստանի եկամուտների հետագա կրճատման ուղղությամբ։ Եվ ես իմ թիմին հանձնարարել եմ ուժեղացնել աջակցությունը քաղաքացիական հասարակությանը, անկախ ԶԼՄ - ներին և նրանց, ովքեր պայքարում են ժողովրդավարության համար ամբողջ աշխարհում»,- հայտարարել Է Բայդենը։
ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հրապարակել Է պատժամիջոցների ցանկը, որում ներառվել են.
«Aurus» մեքենաների արտադրող ընկերությունը, «T1» և «Red Soft» ՏՏ ընկերությունները, «Ավանգարդ», «Ռոստֆինանսբանկ», «Չելինդբանկ», «Մոդուլնանկ», «Դատաբանկ», «Բըստրոբանկ» բանկերը, ռուսական «Միր» ազգային վճարային համակարգը և այլն: