ՏԵՍԱՆՅՈՒԹ. Վլադիմիր Պուտինը թռչել է ամենամեծ գերձայնային ինքնաթիռով
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը բարձրացել է արդիականացված ՏՈՒ 160Մ ռազմավարական հրթիռակիրի սրահ (ըստ ՆԱՏՕ-ի կոդավորման՝ Blackjack): Թռիչքը կտևի մինչև 40 րոպե, երթուղին չի բացահայտվում, քանի որ ռազմական գաղտնիք է։ Այս մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, լրագրողներին հայտնել է պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Ավելի վաղ Պուտինը ժամանել էր Կազանի Գորբունովի անվան ավիացիոն գործարանի թռիչքուղի։ Թռիչքի համար Պուտինը հագել է հատուկ թռիչքային կոստյում։
Ռուսաստանի ղեկավարը ողջունել է սպասող անձնակազմին, այնուհետև բարձրացել ինքնաթիռ։
Պուտինը հայտարարել է, որ լավ տպավորություններ ունի Տու-160մ-ով թռչելուց: «Մենք նոր տեխնիկա ենք ստանում, տեխնիկան հիանալի է։ Այն, իրոք, նոր սերնդի է», - ասել Է նախագահը:
ՏՈՒ 160Մ-ը ՏՈՒ 160 ինքնաթիռի արդիականացված տարբերակն է: Այն նախագծված է միջուկային և սովորական զենքերով հեռավոր տարածքներում կարևորագույն թիրախներ խոցելու համար: Այն ռազմական ավիացիայի պատմության մեջ ամենամեծ գերձայնային ինքնաթիռն է և աշխարհի ամենածանր մարտական ինքնաթիռը։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ալեն Սիմոնյանը՝ Զելենսկու այցի վերաբերյալ լուրերի մասին
Ուկրաինայի նախագահի այցի վերաբերյալ տեղեկություն այս պահին չկա, բայց եթե նման այց լինի, ես կարծում եմ, որ դա կլինի տարած...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչ է ուզում Ադրբեջանը. Փաշինյանը ներկայացրեց հայկական կողմի առաջարկները
Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Ներքին Հանդում փետրվարի 13-ին տեղի ունեցած միջադեպին։...
ՀԱՊԿ-ից մեկնաբանել են անդամակցությունը դադարեցնելու մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը
ՀԱՊԿ քարտուղարությունը Երևանի կողմից անդամակցության դադարեցման դիմում չի ստացել, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի թեզն, ամենա...
Պուտինը Նիկոլ Փաշինյանի հետ քննարկե՞լ է նրա հայտարարությունը
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Նիկոլ Փաշինյանի հետ դեռ չի քննարկել նրա հայտարարությունը ՀԱՊԿ-ին Երևանի անդամակցության «սառե...