Թավրիզյան փողոցի տներից մեկում պայթյունի ձայն է լսվել
Փետրվարի 22-ին, ժամը 15:53-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Թավրիզյան փողոցի տներից մեկից պայթյունի ձայն է լսվել և տանիքից ծուխ է նկատվում։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը։
Ըստ նախնական տվյալների՝ փլուզվել է երկհարկանի տան առաջին հարկի միջսենյակային պատը:
Հաղորդվում է, որ հրդեհը մարվել է տեղի ուժերով. այրվել է կենցաղային տեխնիկա:
Նմանատիպ հոդվածներ
Կրակոցներ են արձակել Նոր Նորքի թաղապետարանի ուղղությամբ
Այսօր՝ փետրվարի 20-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության...
Դանակահարել են երկու եղբայրների, որոնցից մեկը մահացել է. մանրամասներ
ArmLur.am-ը գրել էր, որ Վարդենիսի հիվանդանոց են տեղափոխվել երկու եղբայրներ` դանակահարված, որոնցից մեկը պայմանագրային զին...
Բախվել են թիվ 35 երթուղին սպասարկող MAN ավտոբուսն ու Opel-ը. կան վիրավորներ
Այսօր՝ փետրվարի 11-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09:00-ի սահմաններում Մյասնիկյան պողոտայում՝ ժողովրդին հայտ...
Անչափահաս տղան Toyota-ով բախվել է ՆԳՆ շենքի պատին
Փետրվարի 22-ին, ժամը 02:43-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Կորյունի փողոցի թիվ 3...