Փոխվարչապետը՝ Հայաստանի պահանջով ձերբակալված ադրբեջանցուն ազատ արձակելու մասին
Հայաստանը գործողությունների կդիմի Մոսկվայում ձերբակալված, ապա ազատ արձակված ադրբեջանցի մարդասպանի հարցով։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
«Վստահ եմ, որ գործողություններ կլինեն, բայց հիմա չեմ ուզում ավելի մանրամասն խոսել»,- ասաց նա։
Նրա խոսքով՝ հարցի հետ կապված կոլեգիալ քննարկում պետք է լինի։
«Բերեք առաջ չընկնենք, երբ կլինի պաշտոնական արձագանք՝ կխոսենք»,- նշեց Գրիգորյանը։
Հիշեցնենք՝ Հայաստանի պահանջով Մոսկվայում ձերբակալված ադրբեջանցի մարզիչ Քամիլ Զեյնալլին ազատ է արձակվել Ադրբեջանի կառավարության ջանքերով։ Նրա նկատմամբ սպանության մեղադրանքով միջպետական հետախուզում է հայտարարված։ Զեյնալլին, ով 2020 թվականին Արցախում հայի էր գլխատել, դա լուսանկարել և տարածել իր սոցցանցերում, բերման էր ենթարկվել «Դոմոդեդովո» օդանավակայանից։ Նա 2020-ի հուլիսին իր հայրենակիցներին կոչ էր արել հարձակվել հայերի վրա Մոսկվայում և այլ վայրերում։
Նմանատիպ հոդվածներ
ՌԴ-ն չկարողացավ կասեցնել միջադեպը․ Գրիգորյանը Ռուսաստանին մեղադրել է
Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Ռուսաստանին մեղադրել է Ներքին Հանդ գյուղի մոտ տեղի ունեցած մի...
ՌԴ սահմանապահներն անմիջական դեր են ունեցել Ներքին Հանդում էսկալացիա թույլ չտալու գործում․ Կոպիրկին
Ռուս սահմանապահներն անմիջական դերակատարություն են ունեցել Ներքին Հանդում էսկալացիա թույլ չտալու գործում։ Այս մասին Sputn...
Հայաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Գարեգին Նժդեհի հասցեին Իսրայելի դեսպանի խոսքերին
ՀՀ ԱԳՆ-ն Sputnik Արմենիա գործակալության համար մեկնաբանել է Հայաստանում Իսրայելի դեսպան Յոել Լիոնի՝ դեռևս հունվարի 1-ին ա...
Ռուս պաշտոնյաները Հայաստանում իշխանությունը տապալելու կոչեր էին անում․ Փաշինյան
Ռուս պաշտոնյաները 2023 թվականին Հայաստանում իշխանությունը տապալելու կոչեր էին անում։ Այս մասին France 24 հեռուստաալիքին...