Պայմանավորվածություններին փաստաթղթային արձանագրում պիտի տրվեն. Կոստանյան
Ընթանում են քննարկումներ՝ նախարարների ղեկավարած պատվիրակությունների միջև խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ հանդիպման վերաբերյալ։ Այս մասին հայտարարել է Հայաստանի ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը՝ նշելով, սակայն, որ դեռևս որոշում չկա։
Անդրադառնալով խաղաղության գործընթացին խանգարող հանգամանքներին՝ Կոստանյանն ասել է. «Չեմ կարող գնահատական տալ, թե ինչն է ադրբեջանական կողմին խանգարում, բայց կարող եմ վերահաստատել, որ հայկական կողմը շահագրգռված է և շարունակում է պատրաստակամ մնալ կարգավորել հարաբերություններն Ադրբեջանի հետ»։
Հարցին՝ ադրբեջանական կողմի մոտ կա՞ շահագրգռություն, նա նշել է. «Փաստը, որ հանդիպում տեղի ունեցավ Մյունխենում, կարելի է դրական համարել։ Բայց մեզ անհրաժեշտ է հանդիպումներից ու քննարկումներից ի վերջո անցնել ավելի պրակտիկ գործողւթյունների։ Պայմանավորվածություններին, որ վերջին 2-3 տարում ձեռք են բերվել երեք սկզբունքի շուրջ, փաստաթղթային արձանագրում պիտի տրվեն»։
Նմանատիպ հոդվածներ
ՌԴ-ն չկարողացավ կասեցնել միջադեպը․ Գրիգորյանը Ռուսաստանին մեղադրել է
Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Ռուսաստանին մեղադրել է Ներքին Հանդ գյուղի մոտ տեղի ունեցած մի...
Զելենսկին իր հետ պետք է Հայաստան բերեր Ադրբեջանում պահվող հայ գերիների․ Инфотека24
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին չէր պատրաստվում պարզապես պաշտոնական այց կատարել Հայաստան։ Այս մասին գրում է Инфоте...
ՌԴ սահմանապահներն անմիջական դեր են ունեցել Ներքին Հանդում էսկալացիա թույլ չտալու գործում․ Կոպիրկին
Ռուս սահմանապահներն անմիջական դերակատարություն են ունեցել Ներքին Հանդում էսկալացիա թույլ չտալու գործում։ Այս մասին Sputn...
Հայաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Գարեգին Նժդեհի հասցեին Իսրայելի դեսպանի խոսքերին
ՀՀ ԱԳՆ-ն Sputnik Արմենիա գործակալության համար մեկնաբանել է Հայաստանում Իսրայելի դեսպան Յոել Լիոնի՝ դեռևս հունվարի 1-ին ա...