Դանի Ալվեսին դատապարտել են 4,5 տարվա ազատազրկման

Իսպանիայի դատարանը «Բարսելոնա»-ի և Բրազիլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Դանի Ալվեսին մեղավոր է ճանաչել սեռական ոտնձգության համար և դատապարտել 4,5 տարվա ազատազրկման։ Այս մասին ասված է դատարանի որոշման մեջ։ Տեղեկությունը փոխանցում է ՏԱՍՍ-ը։


Նշվում է, որ Ալվեսը կարող է բողոքարկել վճիռը Դատարանի վերաքննիչ պալատում։


Ալվեսը 40 տարեկան է և 2022 թվականի հուլիսից հանդես է գալիս մեքսիկական «Պումաս» ակումբում։ Նախկինում նա խաղացել է իտալական «Յուվենտուս»-ում, ֆրանսիական ՊՍԺ-ում, իսպանական «Սևիլիա»-ում և «Բարսելոնա»-ում:


Պաշտպանն աշխարհի ամենատիտղոսակիր ֆուտբոլիստներից է պատմության մեջ, նա ունի 43 տիտղոս:


Ֆուտբոլիստը դարձել է Իսպանիայի վեցակի չեմպիոն, Ֆրանսիայի կրկնակի չեմպիոն, Իտալիայի չեմպիոն, երեք անգամ հաղթել է Չեմպիոնների լիգան, երկու անգամ՝ ՈւԵՖԱ-ի գավաթը, երեք անգամ՝ ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթը։ Բրազիլիայի հավաքականի կազմում նա երկու անգամ հաղթել է Կոնֆեդերացիաների գավաթում (2009, 2013) և Ամերիկայի գավաթում (2007, 2019), ինչպես նաև դարձել է օլիմպիական չեմպիոն (2021)։

Քաղաքականություն