Քաղաքականություն Կարևոր

Փորձելու ենք Ադրբեջանի հետ այդ հարցում համաձայնության հասնել. ԱԽ քարտուղար

Edita 274 դիտում
Փորձելու ենք Ադրբեջանի հետ այդ հարցում համաձայնության հասնել. ԱԽ քարտուղար

Զորքերի հայելային հետքաշումը միշտ Հայաստանի օրակարգում է։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։


«Փորձելու ենք Ադրբեջանի հետ այդ հարցում հասնել համաձայնության, որովհետև դա մի հարց է, որում անհրաժեշտ է, որ երկու կողմերն էլ համաձայնության հասնեն»,- ասել է նա։


ԱԽ քարտուղարի խոսքով՝ Հայաստանը միանշանակ համոզված է, որ զորքերի հայելային հետքաշումը միջադեպեր թույլ չտալու լավագույն գործիքներից մեկն է։


«Եթե որոշակի հեռավորության վրա դասավորվեն Զինված ուժերն ու սահմանապահ զորքերը տեղակայվեն ամբողջ սահմանի երկայնքով, բնականաբար, դա կլինի կայունության գործոն»,- նշել է Գրիգորյանը։


Գրիգորյանը դժվարացավ ասել, թե որն է Ադրբեջանի նպատակը, որ դեմ է զորքերի հայելային հետքաշմանը։


«Կարող են տարբեր տարբերկաներ լինել, բայց մեր օրակագում սա հարց է, որը շարունակում ենք քննարկել»,- հավելեց նա։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից