ԱՄՆ-ը չի բացառել ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցները` Նավալնիի մահվան պատճառով
ԱՄՆ-ը դիտարկում է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու հնարավորությունը ՝ կապված գաղութում ընդդիմադիր քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնիի մահվան հետ: Դա հաստատել Է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը` Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցում, փոխանցում է dw.com-ը:
«Մենք արդեն ունենք պատժամիջոցներ, բայց մենք դիտարկում ենք լրացուցիչ պատժամիջոցներ, այո», - ասել Է Բայդենը՝ ի պատասխան լրագրողներից մեկի հարցին:
Փետրվարի 16-ին, այն օրը, երբ ՌԴ Դաշնային քրեակատարողական ծառայության մամուլի ծառայությունը տարածեց Նավալնիի մահվան լուրը, Բայդենը չնախատեսված ճեպազրույցի ժամանակ ասել էր, որ ընդդիմադիրի մահվան պատասխանատվությունը կրում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Միևնույն ժամանակ, լրագրողները հիշեցրել են Բայդենին 2021 թվականի նրա հայտարարությունը, որ Ալեքսեյ Նավալնիի մահվան դեպքում Ռուսաստանին և Վլադիմիր Պուտինին սպասվում են «կործանարար հետևանքներ», և խնդրել են պարզաբանել, թե ինչ հետևանքներ կլինեն այժմ։ Ջո Բայդենը նշել է, որ դիտարկում է «տարբերակների ամբողջ շրջանակը»։
Մեկնաբանելով Նավալնիի մահը ՝ ԱՄՆ նախագահը մատնանշել է սպառնալիքը, որը, նրա գնահատմամբ, ներկայացնում է Ռուսաստանը, և կոչ Է արել Կոնգրեսին հավանություն տալ Ուկրաինային լրացուցիչ ռազմական օգնության հատկացմանը:
Նմանատիպ հոդվածներ
Արցախի տեղեկատվական շտաբը` Եռաբլուրում տեղի ունեցած միջադեպի մասին
Արցախի տեղեկատվական շտաբը հայտարարություն է տարածել` անդրադառնալով այսօր «Եռաբլուր» զինվորական պանթեոնում տեղի ունե...
էսկալացիայի վտանգն իրական է մնում. Էմանուել Մակրոնը` Փաշինյանի հետ հանդիպմանը
Վերջերս Սյունիքում տեղի ունեցած միջադեպերը վկայում են, որ էսկալացիայի վտանգն իրական է մնում: Այս մասին Հայաստանի վարչապե...
Սամվել Շահրամանյանը` իր թիկնապահի ձերբակալման մասին
Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ ինքը Հակակոռուպցիոն կոմիտեից ծանուցագիր է ս...
Ով կարող է նշանակվել Էկոնոմիկայի նախարար․ «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է․ «Շուրջ մեկ շաբաթ առաջ Վահան Քերոբյանը հեռացավ էկոնոմիկայի նախարարի պաշտոնից, սակայն նախարարի թ...