Ադրբեջանի ԱԳՆ-ն անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի հնչեցրած հայտարարություններին
Ադրբեջանի ԱԳՆ–ն հայտարարություն է տարածել, որտեղ անդրադարձել է Մյունխենում վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ հնչեցրած հայտարարություններին: Այս մասին տեղեկանում ենք տեղի լրատվամիջոցներից:
«Չնայած Գերմանիայի կանցլերի նախաձեռնությամբ Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների հանդիպումն անցել է կառուցողական և օգտակար մթնոլորտում, չնայած ադրբեջանա-հայկական հարաբերությունների կարգավորման, սահմանների դելիմիտացիայի և խաղաղության պայմանագրի կոչերին, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որոնք մոլորության մեջ են գցում միջազգային հանրությանը, ափսոսանք են առաջացնում»,- ասվում է Ադրբեջանի ԱԳՆ-ի տարածած հայտարարության մեջ։
Ըստ Բաքվի հայտարարության՝ Հայաստանի սահմանադրությունում և օրենսդրական ակտերում արտացոլված պահանջները Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ պետք է վերացվեն:
«Ինչ վերաբերում է հայկական կողմի այն պնդմանը, թե իբր Ադրբեջանը խախտել է եռակողմ հայտարարությունը, բոլորին քաջ հայտնի է, որ որևէ հիմք չունի։ Հենց Հայաստանն է, որ, ի հեճուկս իր ստանձնած պարտավորությունների, դուրս չի բերել իր ԶՈւ-ն Ադրբեջանի տարածքից, չի կատարել կոմունիկացիաների բացման իր պարտավորությունը։
Հայկական կողմը պետք է հասկանա, որ տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովման ճանապարհը հարևան երկրների հետ հարաբերությունների հաստատումն է՝ տարածքային ամբողջականության և ինքնիշխանության վերահաստատման և հարգանքի հիման վրա, և Ադրբեջանի հետ ուղղակի կառուցողական բանակցությունները»,- նշվում է հաղորդագրության մեջ։
Նմանատիպ հոդվածներ
Տրանսպորտի և կապի նախարարի նախկին տեղակալից պահանջվում է բռնագանձել 15 միլիարդ դրամը գերազանցող գումար
Հակակոռուպցիոն դատարանը 2024 թվականի փետրվարի 15-ին վարույթ է ընդունել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբեր...
Արցախի տեղեկատվական շտաբը` Եռաբլուրում տեղի ունեցած միջադեպի մասին
Արցախի տեղեկատվական շտաբը հայտարարություն է տարածել` անդրադառնալով այսօր «Եռաբլուր» զինվորական պանթեոնում տեղի ունե...
Հրապարակվել է Վահան Քերոբյանի խափանման միջոցի հարցով որոշումը
ՀՀ էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանի նկատմամբ խափանման միջոց ընտրվեց տնային կալանքը՝ 2 ամիս ժամկետով։ Որոշումը...
էսկալացիայի վտանգն իրական է մնում. Էմանուել Մակրոնը` Փաշինյանի հետ հանդիպմանը
Վերջերս Սյունիքում տեղի ունեցած միջադեպերը վկայում են, որ էսկալացիայի վտանգն իրական է մնում: Այս մասին Հայաստանի վարչապե...