ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Վահագն Դավթյանը՝ արծաթե մեդալակիր
Վահագն Դավթյանը արծաթե մեդալակիր է։ Կահիրեում ընթացող մարմնամարզության աշխարհի գավաթում մեր մարզիկը 14 500 միավորով զբաղեցրել է 2–րդ տեղը։
Հիշեցնենք՝ Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրերում մեկնարկել էր սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլը, որը վարկանիշային է Փարիզի Օլիմպիական խաղերի համար:
Հակոբ Սերոբյանի գլխավորած հավաքականը աշխարհի գավաթի խաղարկությանը մասնակցում է 5 մարմնամարզիկով՝ Արթուր Դավթյան, Վահագն Դավթյան, Հարություն Մերդինյան, Արթուր Ավետիսյան եւ Գագիկ Խաչատրյան:
Առաջին մրցումային օրը տեղի էին ունեցել օղակների եւ նժույգ թափեր վարժությունների որակավորման փուլերը:
Օղակների վարժությունում Վահագն Դավթյանը վաստակել է 14.533 միավոր: Նույնքան է վաստակել նաեւ Արթուր Ավետիսյանը: Հայաստանի ներկայացուցիչները առաջին եւ երկրորդ տեղով դուրս են եկել եզրափակիչ:
Հարություն Մերդինյանը նժույգ թափեր վարժության որակավորման փուլում արժանացել է 14.333 միավորի: Նույն վարժությունում Հայաստանի երկրորդ մասնակից՝ Գագիկ Խաչատրյանը՝ 13.700 միավոր:
Առաջին փուլում հենացատկի վարժության որակավորման փուլի առաջին տեղը գրավեց եւ եզրափակիչ դուրս եկավ Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն, Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճած Արթուր Դավթյանը: