Ինչ խախտումներ են հայտնաբերվել «Ջուլիս» ռեստորանում. մանրամասնում է ՍԱՏՄ-ն
«Մինթ» ՍՊԸ-ին պատկանող հանրային սննդի օբյեկտի՝ «Ջուլիս» ռեստորանի (ք․ Երևան, Պուշկինի 39), արտադրական գործունեության կասեցման հիմք, բացի վտանգավոր արտադրանքի թողարկումից, հանդիսացել են նաև իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումները:
Մասնավորապես՝ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչների կողմից իրականացված ստուգման ընթացքում օբյեկտի ալրային հրուշակեղենի պատրաստման տեղամասում հայտնաբերվել են հետևյալ անհամապատասխանությունները՝
սննդի կառույցն ապահովված չի եղել լվացող և ախտահանող նյութերի՝ սննդամթերքից առանձնացված պահման տարածքներով,
պատերը չեն ունեցել հարթ մակերես, չեն գտնվել նորոգ վիճակում, պատրաստված չեն եղել հեշտությամբ մաքրվող, անջրանցիկ, չներծծող, լվացվող նյութերից,
առաստաղները և վերին ամրությունները, պատուհաններն ու այլ բացվածքները նախագծված և կառուցված չեն եղել այնպես, որ կանխարգելվի կամ նվազեցվի կեղտի կուտակումը, գոլորշու խտացումը, անցանկալի բորբոսների աճը և մասնիկների թափվելու հնարավորությունը, բացակայել են միջատապաշտպան ցանցերը,
սանհանգույցի դուռն անմիջապես բացվել է դեպի սննդամթերքի մշակման սենյակ,
սննդային թափոնները տեղավորված չեն եղել համապատասխան փակ բեռնարկղում։
Վերահսկող մարմինը սահմանել է հայտնաբերված խախտումները վերացնելու ժամկետ։
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ ՊՆ-ն՝ Ճամբարակի զորամասում հնարավոր պատերազմի մասին հայտարարելու լուրերի վերբերյալ
ՀՀ Պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել։««Oragir.news» լրատվական կայքում տեղ գտած «Ճամբարակի զորամասո...
ՌԴ-ն ՀՀ-ին չի տրամադրել «Ջերմուկ»-ի հետ կապված լաբորատոր փորձաքննության որևէ հիմք․ ՍԱՏՄ ներկայացուցիչ․ Factor
Ռուսաստանը Հայաստանին պաշտոնական գրությամբ տեղեկացրել է «Ջերմուկ» հանքային ջրի հետ կապված խնդրի առնչությամբ։ Այս մասին F...
Ովքե՞ր կարող են ՀՀ–ում երթևեկել մգացված ապակիներով
Հայաստանում դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչություններին պատկանող մեքենաները կարող են երթևեկել մգացված ապակինե...
Ներքին Հանդում փոխհրաձգության ժամանակ 67-ամյա քաղաքացու սիրտը կանգ է առել․ նոր մանրամասներ․ ArmLur
Փետրվարի 13-ին Ներքին Հանդի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կող...