ՌԴ-ի այս որոշման մեջ զարմանալի ոչինչ չկա. Էստոնիայի վարչապետ
Ռուսաստանի իշխանությունները հետախուզում են հայտարարել Բալթյան երկրների մի քանի տասնյակ քաղաքական գործիչների նկատմամբ՝ նրանց մեղադրելով «պատմական հիշողությունը անարգելու» մեջ: Էստոնիայի վարչապետ Կայա Կալլասի և երկրի պետական քարտուղարի նկատմամբ Ռուսաստանի ներքին գործերի նախարարության կողմից հետախուզում է հայտարարվել:
Ինչպես հայտնում են ռուսական պետական լրատվական գործակալությունները, Կալլասի և Պետերկոպի դեմ «քրեական գործ է հարուցվել խորհրդային զինվորների հուշարձանների ոչնչացման և վնասման վերաբերյալ»: Հիշեցնենք՝ 2022 թվականի օգոստոսին Էստոնիայի Հանրապետության կառավարությունը որոշում ընդունեց ԽՍՀՄ ժամանակների հուշարձանները տեղափոխելու մասին։
Կայա Կալասը հայտարարել է, որ ՌԴ-ի այս որոշման մեջ զարմանալի ոչինչ չկա:
«Մենք կշարունակենք աջակցել Ուկրաինային, ուժեղացնել եվրոպական պաշտպանությունը և պայքարը ռուսական քարոզչության դեմ»,- գրել է Կալասը X սոցիալական ցանցում:
Էստոնիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Մարկո Միխկելսոնը կոչ է արել հանգիստ վերաբերվել Ռուսաստանի այդ գործողությունների մասին լուրերին:
«Սա լավ ծրագրված ակցիա է մեր դեմ՝ ուղղված մեր անվտանգության խաթարմանը։ Չափազանց կարևոր է գործել դաշնակիցների հետ համատեղ, որպեսզի մեր ուղղությամբ ոչ մի հաջող թշնամական գործողություն չլինի», - ասել է Միխկելսոնը։
Նմանատիպ հոդվածներ
Կա մի գործոն, որը չի կարող չանհանգստացնել. Կոպիրկինը՝ հայ-ռուսական հարաբերությունների մասին
Ռուս-հայկական հարաբերությունները ամրության ստուգում են անցնում, անցած տարին բարդ էր, Sputnik-ին տված հարցազրույցում հայտ...
Շատ կարևոր է, որ Հայաստանը և Ադրբեջանը կրկին հանդիպեն բարձր մակարդակով. Կոլոմինա
ՆԱՏՕ–ն վճռականորեն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը։ Այս մասին X–ի իր միկրոբլոգում...
Պուտինը հրադադարը քննարկելու պատրաստակամությու՞ն է հայտնել. Պետդեպարտամենտից մեկնաբանել են
ԱՄՆ իշխանությունները ռուս գործընկերների հետ բանակցություններ չեն վարել Ուկրաինայում հակամարտության դադարեցման հարցի շուր...
«Պաշտպանության ուժերը պետք է պատրաստվեն հնարավոր հակամարտությանը». Նորվեգիայի ՊՆ
Նորվեգիայի պաշտպանության նախարարության ղեկավար Բյորն Արիլդ Գրամը կոչ է արել երկրին հատուկ ռազմական գործողության ավարտից...