Ոչ ոք մեզ չի կարող կանգնեցնել․ Ալիև
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երդմնակալությունից հետո ելույթում հայտարարել է, որ եթե Հայաստանն իր օրենսդրությունը «նորմալ վիճակի չբերի», խաղաղության պայմանագիր չի լինի․
«Մեր բանակն իր ուժը ցույց տվեց ոչ թե զորավարժություններին, շքերթներին, այլ մարտի դաշտում։ Հայաստանը և նրան ռազմական աջակցություն ցուցաբերողները պետք է իմանան, որ մեզ ոչինչ չի կանգնեցնի»,- ասել է նա։
Ըստ Ալիևի՝ Հայաստանը կարծես մոռացել է ղարաբաղյան երկրորդ պատերազմի արդյունքները. «Կամ գուցե ինչ-որ մեկը խախտել է դրանք և ընդհանրապես չի կատարել այդ պարտավորությունները»։
Ալիևը նաև նշել է. «Հայաստանը և նրան ռազմական աջակցություն ցուցաբերողները պետք է իմանան, որ մեզ ոչինչ չի կարող կանգնեցնել»։
«Քանի հովանավոր էլ ունենա Հայաստանը, ոչ ոք մեզ չի կարող կանգնեցնել»,-ասել է նա։
Ալիևը պնդել է, որ իրենք Հայաստանի նկատմամբ տարածքային հավակնություններ չունեն. «Մենք Հայաստանի տարածքի նկատմամբ հավակնություններ չունենք, բայց իրենք էլ պետք է հրաժարվեն իրենց հավակնություններից։ Մեզ հետ անհիմն հավակնությունների և շանտաժի լեզվով խոսելը նրանց համար թանկ կարժենա, և դա տեսնում են բոլորը»,- ասել է նա։
Ալիևը նաև նշել է. «Հայաստանը և նրան ռազմական աջակցություն ցուցաբերողները պետք է իմանան, որ մեզ ոչինչ չի կարող կանգնեցնել»։
«Քանի հովանավոր էլ ունենա Հայաստանը, ոչ ոք մեզ չի կարող կանգնեցնել։
Նմանատիպ հոդվածներ
Վահան Քերոբյանը հրաժարական է տվել
Ստացվեց այնպես, որ ես էկոնոմիկայի նախարարի պաշտոնում այլևս չեմ ծառայելու Ձեզ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է...
Հրապարակվել է Վահան Քերոբյանի խափանման միջոցի հարցով որոշումը
ՀՀ էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանի նկատմամբ խափանման միջոց ընտրվեց տնային կալանքը՝ 2 ամիս ժամկետով։ Որոշումը...
Հայտնի է` երբ կհրապարակվի Վահան Քերոբյանի վերաբերյալը որոշումը
Դատարանը ՀՀ էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանի վերաբերյալը որոշումը կհրապարակի ժամը 13:00–ին։ Տեղեկությունը հայտ...
Սուրեն Պապիկյանը և Արարատ Միրզոյանը վարչապետի պատվիրակության կազմում կգտնվեն Մյունխենում
Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ևս վարչապետ Նիկոլ Փաշինյանի պատվիրակության կազմում աշխատանքային այցով մեկնել է Գե...