Սուրեն Պապիկյանը և Արարատ Միրզոյանը վարչապետի պատվիրակության կազմում կգտնվեն Մյունխենում
Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ևս վարչապետ Նիկոլ Փաշինյանի պատվիրակության կազմում աշխատանքային այցով մեկնել է Գերմանիայի Դաշնային Հանրապետություն: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը:
ՀՀ ԱԳՆ-ից էլ հայտնել են, որ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ՀՀ վարչապետի գլխավորած պատվիրակության կազմում կգտնվի Մյունխենում:
Հաղորդվում է, որ նխատեսված են հանդիպումներ գործընկերների հետ:
Հիշեցնենք` ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ փետրվարի 16-18-ն աշխատանքային այցով մեկնել է Մյունխեն: Վարչապետը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովի բացման պաշտոնական արարողությանը:
Նմանատիպ հոդվածներ
Հրապարակվել է Վահան Քերոբյանի խափանման միջոցի հարցով որոշումը
ՀՀ էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանի նկատմամբ խափանման միջոց ընտրվեց տնային կալանքը՝ 2 ամիս ժամկետով։ Որոշումը...
Հայտնի է` երբ կհրապարակվի Վահան Քերոբյանի վերաբերյալը որոշումը
Դատարանը ՀՀ էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանի վերաբերյալը որոշումը կհրապարակի ժամը 13:00–ին։ Տեղեկությունը հայտ...
Վահան Քերոբյանը հրաժարական է տվել
Ստացվեց այնպես, որ ես էկոնոմիկայի նախարարի պաշտոնում այլևս չեմ ծառայելու Ձեզ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Էկոն...
Ալեն Սիմոնյանի հարսի և նույն գործով կալանավորված Լիլի Մկրյանի խափանման միջոցը փոխվել է
Դատախազը 2024 թվականի փետրվարի 12-ին սեփական նախաձեռնությամբ փոխել է Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթով անցնող...