Հայկական կողմի 4 զոհն ու վիրավորը ԵԿՄ անդամներ են․ «Ազատություն»
Փետրվարի 13-ին Ներքին Հանդի հայկական դիրքերի ուղղությամբ ադրբեջանական կրակի հետևանքով հայկական կողմի 4 զոհն ու վիրավորը «Երկրապահ կամավորականների միության» (ԵԿՄ) անդամներ են, «Ազատության»-ը փոխանցեց Ազգային ժողովի պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։
Ըստ Քոչարյանի՝ իրավիճակն այս պահին կայուն է։
Պաշտպանության հանձնաժողովի նախագահը որոշ մանարմասներ ներկայացրեց․ - «Կամավորականները որոշակի դիրքապահ ծառայություն են իրականացրել, ինչ-որ իրավիճակ է առաջացել, որտեղ տեղի են ունեցել կրակոցներ, որի արդյունքը զոհեր և վիրավոր ունենալն է: Իսկ ինչքանո՞վ է կրակոցն անհրաժեշտ եղել, թե ոչ, ծառայողական քննությունը կտա հարցի պատասխանը»։
Քոչարյանը նաև տեղեկացրեց, որ զոհերը 40-ից 67 տարեկան են։
Պաշտպանության նախարարությունը զոհվածների անվանացուցակն ավելի ուշ կհրապարակի։
Այսօր ժամը 05:30-ից Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զենքերից կրակ էին բացել Ներքին Հանդի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, նախնական տվյալներով՝ հայկական կողմը հաղորդել էր 2 զոհի և վիրավորների մասին։ Ժամը 09:30-ի դրությամբ կրակը դադարել է։
Բաքուն հաղորդել է, թե «Հատուցում» գործողություն են իրականացրել՝«ի պատասխան հայկական զինված ուժերի երեկվա սադրանքի»։
Երեկ ադրբեջանական կողմը հաղորդել էր Զանգելանի շրջանի դիրքերի ուղղությամբ Հայաստանի Զինված ուժերի կրակ բացելու մասին՝ պնդելով, թե կրակի հետևանքով ադրբեջանցի սահմանապահ է վիրավորվել: Երևանն էլ արձագանքել էր՝ քննում է հայաստանցի դիրքապահների կողմից կրակ բացելու մասին տեղեկությունը։
Նմանատիպ հոդվածներ
Հայկական կողմը 4 զոհ ունի, երկուսը մահացել են կաթվածից. Արսեն Վարդանյան․ «Փաստինֆո»
Հայկական կողմը Ներքին Հանդում 4 զոհ ունի։ Այս մասին «Փաստինֆոյի» հետ զրույցում հայտնեց Հայաստանի Ազատագրման բանակի հիմնա...
Ինչու է Ուկրաինայի ԶՈՒ գլխավոր հրամանատարը ստորաբաժանումներին հրամայել դուրս գալ Ավդեևկայից
Ուկրաինայի Զինված ուժերի գլխավոր հրամանատար Ալեքսանդր Սիրսկին հրաման է տվել ուկրաինական ստորաբաժանումներին հեռանալ Ավդեև...
ՀՀ սահմանը հատած ադրբեջանցին զինված է եղել․ ԱԱԾ-ն մանրամասնում է
ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել։ «Ս.թ. փետրվարի 28-ին՝ ժամը 05:15-ի սահմաններում, Սյուն...
Հայտնի է՝ ով կարող է կանգնած լինել Ուկրաինայի ԶՈՒ գերիներով Իլ-76-ի հարձակման հետևում
Ուկրաինական հրթիռով խոցված Իլ-76 ռազմատրանսպորտային ինքնաթիռի կործանման մեջ մեղավոր են Կիևի բրիտանացի խորհրդականները: Այ...