«Հայասաթ-1»-ից ստացվող ազդանշաններով իրականացվում է տվյալների նախատեսված վերլուծություն
Հայրենական առաջին արբանյակը ստեղծած «Հայասաթ» թիմը բարեհաջող գրանցում է անկախ Հայաստանում ստեղծված առաջին «Հայասաթ-1» քյուբսաթ ձևաչափի արբանյակից ստացվող ազդանշանները և իրականացնում տվյալների նախատեսված վերլուծություն։
«Ուրախ ենք տեղեկացնել, որ Հայասաթ թիմը բարեհաջող գրանցում է արբանյակի ստացվող ազդանշանները և իրականացնում տվյալների նախատեսված վերլուծությունը։ Թիմը շատ ոգևորված է, քանի որ այդ աշխատանքները, ինչպես նաև օրինաչափորեն ծագող որոշակի դժվարությունները հանդիսանում են կրթական, հետազոտական և նոր բացահայտումների անփոխարինելի հարթակ»,- «Արմենպրես»-ն այս մասին տեղեկացավ «Բազումք» տիեզերական հետազոտությունների լաբորատորիայից:
Դեկտեմբերի 1-ին «Հայասաթ-1» արբանյակն ուղարկվել է տիեզերք SpaceX ընկերության Falcon-9 հրթիռով ԱՄՆ-ի Վանդենբերգ ավիաբազայից։ Հրթիռը տիեզերք էր արձակվել Երևանի ժամանակով 22։20-ին, մոտ մեկ ժամ հետո «Հայասաթ-1» արբանյակն հաջողությամբ անջատվել էր հրթիռից ու դուրս եկել ուղեծիր։
«Հայասաթ-1» առաջին հայրենական արբանյակի մշակման, ստեղծման և ծրագրավորման բոլոր աշխատանքներն արվել են Հայաստանում։ Նախագիծը մեկնարկել է 2022 թվականի հունվարին, ծրագրի ամբողջ շղթան իրականացվում է ««Բազումք» տիեզերական հետազոտությունների լաբորատորիա» հիմնադրամի և «Գիտական նորարարության և կրթության կենտրոն» հիմնադրամի (CSIE) համագործակցությամբ։
Նմանատիպ հոդվածներ
Առաջիկա օրերի եղանակը
Հայաստանի Հանրապետության տարածքում մինչև փետրվարի 13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ Շ...
Հայտնի է, թե Վրաստանն ինչքան ապրանք է տարհանել 2023թ-ին
2023 թվականին վրացական արտադրանքի արտահանումը մեկ տարվա ընթացքում կրճատվել է 24,4%-ով և կազմել 2,9 մլրդ դոլար։ Այդ մասին...
Ինչ եղանակ սպասել առաջիկայում
ՀայաստանիՀանրապետության տարածքում փետրվարի 8-12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Տեղեկությունը հայտնում են Հի...
25 առնետներով ճամպրուկ են գտել. ՌԴ
Մոսկվայում 25 առնետներով ճամպրուկ են գտել: Հայտնում են տելեգրամյան ալիքները:Անցորդները նկատել են լքված ճամպրուկ, որի վրա...