Երևանում դաժան ծեծի է ենթարկվել «Արժանապատվություն» նախաձեռնության ղեկավարը. ԶԼՄ
Այսօր կեսօրին Երևանում դաժան ծեծի է ենթարկվել «Արժանապատվություն» նախաձեռնության ղեկավար Ռաֆայել Այվազյանը։ Այս մասին հայտնում է Irakanum.am–ը:
«ժամը 12:00–ի սահմաններում Մասիվիում՝ «Մերսեդեսի խաչմերուկ» կոչվող հատվածում, երբ Այվազյանն իրեն պատկանող մեքենայով երթևեկելիս է եղել, նրա մեքենային հետևից հարվածել են։ Երբ իջել է մեքենայից և հարվածող մեքենայի վարորդի հետ սկսել են զրուցել, այդ պահին երեք դիմակավորված անձինք հարձակվել են նրա վրա ու ծեծի ենթարկել, որից հետո դիմել են փախուստի։ Մեզ հասած տեղեկատվության համաձայն՝ Ռաֆայել Այվազյանը չի էլ հասցրել տեսնել, թե ովքեր են իր վրա հարձակված անձինք։ Կան տեղեկություններ, որ դեպքը պայմանավորված է Այվազյանի հասարակական–քաղաքական գործունեությամբ»,– գրել է կայքը՝ վկայակոչելով իր տեղեկությունները:
ՀՀ Ոստիկանությունից լրատվամիջոցի հետ զրույցում հաստատեցին Երևանում կատարված միջադեպի վերաբերյալ լուրը։ Կառույցի լրատվականի աշխատակից Զարզանդ Գաբրիելյանը Irakanum.am–ի հետ զրույցում ասաց, որ տվյալ քաղաքացին վնասվածքներով տեղափոխվել է Գրիգոր Լուսավորիչ ԲԿ, ապա՝ «Իզմիրլյան» հիվանդանոց։ Երկու հիվանդանոցներից էլ ոստիկանությունը հաղորդում ստացել է, և ըստ Գաբրիելյանի՝ դրանք ստուգվում են։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանում ես չեմ որոշում՝ ում ձերբակալեն, ում չձերբակալեն. Փաշինյանը՝ ՀՀ–ում Պուտինի ձերբակալության հավանականության մասին
Ես չեմ կարծում թե Վլադիմիր Վլադիմիրին իմ խորհուրդների կարիքն ունի: Այս մասին հայտնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխա...
Ականապատ դաշտերի նոր տեղեկամատյանները Բաքվին են փոխանցվել հունվարի 26-ին. ԱԳՆ խոսնակ. ԶԼՄ
Ականապատ դաշտերի նոր տեղեկամատյանները ադրբեջանական կողմին են փոխանցվել հունվարի 26-ին՝ առաջնորդվելով հումանիտար խնդիրներ...
Ադրբեջանը սկսեց տեղային, բայց ծավալուն հրաձգություն՝ ԱԹՍ-ների կիրառմամբ, դժբախտաբար զոհվեց 4 զինծառայող. Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Միացյալ Թագավորության խորհրդարանի Համայնքների պալատի անդամ սըր Ջոն Ուիթինգդեյլի գլխա...
ՀՀ տարածքի մասին մեր պատկերացումը ճշգրիտ համընկնում է Հայկական ԽՍՀ տարածքի մասին մեր պատկերացմանը. Փաշինյան
Հստակ ու աներկբա պիտի հայտարարենք, որ ՀՀ տարածքի մասին մեր պատկերացումը ճշգրիտ համընկնում է Հայկական ԽՍՀ տարածքի մասին մ...