ՏԵՍԱՆՅՈՒԹ. Պահեստային տարածքից դուրս են բերվում փրկված գույքն ու ապրանքները
Այրված պահեստային տարածքից դուրս են բերվում փրկված գույքն ու ապրանքները, կատարվում է հրդեհաշիջում:
Հիշեցնենք` փետրվարի 10-ին, ժամը 09:40-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Թբիլիսյան խճուղում գտնվող պահեստային տարածքում:
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից տասերկու մարտական հաշվարկ, երկու ավտոսանդուղք, հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ, Բժշկական ապահովման վարչության հերթապահ խմբերը և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը և գազածխապաշտպան ծառայության մեքենան։
Ըստ նախնական տվյալների՝ հրդեհ է բռնկվել 25000 քմ մակերեսով պահեստի 6000 քմ հատվածում։
Հավելենք, որ բռնկված հրդեհն այս պահի դրությամբ մեկուսացվել է: Այս մասին Auroranews-ին հայտնեց ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը: Հավելենք, որ հրապարակվել են մի շարք կադրեր: Պահեստային տարածքում բռնկված հրդեհի ծուխը` քաղաքի տարբեր հատվածներից:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հրդեհ` Թբիլիսյան խճուղու տարածքում. 12 մարտական հաշվարկ է մեկնել
Թբիլիսյան խճուղի 47/2 հասցեում, ըստ նախնական տեղեկությունների պահեստ է հրդեհվում: Այս մասին Auroranews-ի հետ զրույց...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. 2 հոգի ծխահարվել են, պայթյուն չի եղել. ՆԳՆ
Երևանի Թբիլիսյան խճուղիում, նախնական տեղեկություններով, պայթյուն չի եղել: ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը համացանց...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Պահեստային տարածքում բռնկված հրդեհը մեկուսացվել է, տարածումը՝ կանխվել
Փետրվարի 10-ին՝ ժամը 09.40-ին, ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի 911 ահազանգման կենտրոն ահազանգ է ստացվել Ե...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նոր կադրեր` Քենիայում տեղի ունեցած ուժգին պայթյունի պահից
Քենիայում տեղի ունեցած ուժգին պայթյունի պահից տեսակադրեր են տարածվում: Նշենք, որ պայթյունը տեղի է ունեցել մայրաքաղա...