ՏԵՍԱՆՅՈՒԹ. 2 հոգի ծխահարվել են, պայթյուն չի եղել. ՆԳՆ

Երևանի Թբիլիսյան խճուղիում, նախնական տեղեկություններով, պայթյուն չի եղել: ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը համացանցում տարածված լուրերը հերքել է։


Նրա խոսքով հրդեհի տարածումը կանխվել է կարճ ժամանակում


«Նախնական տվյալներով տուժածներ չկան: Մեկ քաղաքացի և մեկ հրշեջ ծխահարվել են: Նրանց առաջին բուժօգնություն է ցուցաբերվել»,-նշել է Սարգսյանը:


Նա նաև հավելել է, որ դեռևս հայտնի չէ` պահեստային տարածքի որ հատվածից է հրդեհը սկսվել և ինչ հանգամանքներում, քննությունը կպարզի։ «Այրվում է պահեստային տարածք, որտեղ տարբեր ապրանքներ են պահվում, այդ թվում՝ սննդամթերք, շինանյութ»,- ասել է Սարգսյանը։


ՆԳՆ մամուլի քարտուղարի խոսքով, այս պահին 16 մարտական հաշվարկ է տեղում աշխատում, 140 հրշեջ փրկարար, ինչպես նաև ոստիկանության աշխատակիցներ:


Sputnik Արմենիան հայտնում է, որ պահեստային տարածքը կամ առնվազն դրա մի մասը շահագործվում է «Գրին լայֆ» ՍՊԸ-ի կողմից, որը զբաղվում է գյուղատնտեսական ապրանքների վաճառքով։


Քաղաքացիներն Auroranews-ին դեպքի վայրից տեսակադրեր են ուղարկում: